Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի «Սանդերլենդ»-ի հետ խաղին ընդառաջ հարցազրույցում գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի մասին:
«Լեմպարդը Պրեմիեր լիգայի կարեւորագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել: Նա պարզապես փառահեղ կարիերա ունի: Մենք երջանիկ ենք, որ նրա պես պրոֆեսիոնալը մեր թիմի մի մասնիկն է»,- արգենտինացի մասնագետի խոսքերը փոխանցում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ «քաղաքաբնակներ»-ը նվաճել են Անգլիայի փոխչեմպիոնի տիտղոսն ու հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Չեմպիոնների լիգայում: