Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա 2016-ի հուլիսի 8-9-ը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին:
«Ես ուրախ եմ հայտարարել, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2016-ի հուլիսի 8-9-ը Վարշավայում` Լեհաստանում»,- ասվում է հայտարարությունում: