Ավելի քան 16 մլն զբոսաշրջիկ է այցելել Իսպանիա այս տարվա առաջին 4 ամսում: Դա երկրում զարգացում ապրող ոլորտի հերթական ռեկորդն է, հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն Frontur կազմակերպության տվյալների, որն ամեն ամիս հետևում է զբոսաշրջիկների ժամանմանը, հունվարից ապրիլ երկիր է ժամանել 4,4%-ով ավելի շատ զբոսաշրջիկ, քան 1 տարի առաջ: Միայն ապրիլին նրանց թիվը կազմել է 5,4 մլն մարդ:
Ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելում Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից ու Գերմանիայից (հոսքի կեսից ավելին): Այս ժամանակահատվածում ավելացել է Իտալիայից, ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Կորեայից ու Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը: