Իսլամիստ գրոհայինները հիվանդանոց են գրավել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում, որտեղ եղել է մոտ 150 սիրիացի զինծառայող և քաղաքացիական անձինք: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին:
Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ռամի Աբդել Ռահմանի խոսքով՝ «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ արմատական կազմակերպությունների ներկայացուցիչները «վերահսկողության տակ են վերցրել հիվանդանոց Ջիսր էշ-Շուգուրում»: Իրավապաշտպանների տվյալներով՝ մի շարք զինծառայողներ կարողացել են փախչել հիվանդանոցից, մի քանիսը տեղում սպանվել են: