Իտալիայի հավաքականի 2 ֆուտբոլիստներ հայտնվել են կատալոնական «Բարսելոնա»-ի նշանառության տակ:
Ակումբի մարզական տնօրեն Արիեդո Բրայդան սկսել է աշխատանքները «Տորինո»-ի պաշտպան Մատեո Դարմիանի ու ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերների իրականացման հարցով:
«Բարսա»-ն փոխարինող է փնտրում Դանի Ալվեսին ու Չավիին: Ալվեսը երեկ հերթական անգամ մերժել է նոր պայմանագրի առաջարկը, իսկ Չավին հայտարարել է ակումբից հեռանալու մասին: