Ադրբեջանի ու Բելառուսի դիրքորոշումը Ռիգայի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի վերաբերյալ այն բանի օրինակն են, որ մեր համագործակցությունը պետք է տարբերակված լինի: Այս մասին այսօր «Արևելյան գործընկերության» 4-րդ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամլո ասուլիսին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ պատասխանելով Wall Street Journal-ի լրագրողի հարցին, որը վերաբերում էր գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի համաձայնեցման գործընթացի ձգձգմանը Ադրբեջանի հայտարարության, ինչպես նաև այն պատճառով, որ ինքը ստիպված է եղել զանգահարել Ադրբեջանի նախագահին:
Դոնալդ Տուսկի խոսքով՝ անհատական մոտեցումը եղել է գագաթնաժողովի հիմնական թեման:
«Մեզ հարկավոր են նոր գործիքներ Եվրամիության ու «Արևելյան գործընկերության» համար: Դա եղել է Իլհամ Ալիևի հետ իմ խոսակցության հիմնական թեման, դա եղել է գագաթնաժողովի հիմնական թեման: Մենք խոսել ենք նոր գործիքների ու նոր մոտեցումների մասին: Ադրբեջանը տրամադրված է ԵՄ հետ համագործակցության շարունակման ու ամրապնդման ուղղությամբ, դրանում կասկած չկա, ու Ալիևը դա հասկացրել է»,- ասել է Տուսկը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանին հարկավոր են Եվրոպայի հետ լավ հարաբերություններ: