«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է երիտասարդ կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Ֆուտբոլիստի գործակալը երեկ հայտարարել էր, որ նա նոր պայմանագիր չի ստորագրի, անգամ եթե «Լիվերպուլ»-ն առաջարկի 900.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:
«Դժվար է մեկնաբանել այլոց խոսքերը: Ստերլինգի հետ հանդիպումն ակումբի ներքին գործն է: Ստերլինգը դեռ 2 տարվա գործող պայմանագիր ունի: Հուսով եմ՝ նա չի մոռացել դա: Վստահ եմ, որ ամռանը կսկսենք բանակցել:
Չեմ կարծում, որ Ռահիմը երջանիկ չէ ակումբում: Նա պատրաստ է խաղալ կիրակի օրը: Այս ամբողջ աղմուկը չի փոխում նրա նկատմամբ վերաբերմունքը, նա լավ տղա է: Այն, ինչ խոսում ենք միմյանց հետ, գիտենք միայն ես և նա»,- Ռոջերսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: