Բելառուսի ու Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի հարցով, որոնք չեն ցանկացել դատապարտել Ղրիմի բռնակցումը «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի հռչակագրում, չի անհանգստացնում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այս մասին, ինչպես հայտնում է eurointegration.com.ua-ն, նա հայտարարել է Ռիգայում եզրափակիչ մամլո ասուլիսին:
«Ցանկանում եմ ընդգծել՝ եթե ցանկացած երկիր ունի իր որոշակի դիրքորոշումը, ապա դա իր ինքնիշխան իրավունքն է»,- նշել է նա:
«Ղրիմին առնչվող հարցը, երբ ամբողջ աշխարհը ճանաչել է դրա անօրինական բռնակցումը, իսկ մի երկիր չի ցանկանում դա նկատել, ոչ թե ամբողջ աշխարհի խնդիրն է, այլ այդ երկրի»,- ասել է Պորոշենկոն:
«Ինձ՝ որպես նախագահի, դա ընդհանրապես չի անհանգստացնում: Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ ՄԱԿ-ը ճանաչել է Ղրիմի անօրինական բռնակցումը»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, ըստ Պորոշենկոյի, Բելառուսն ու Հայաստանը «կտրականապես դեմ հանդես չեն եկել» հռչակագրի տեքստում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը: «Նրանք կտրականապես դեմ չէին, այլ փորձում էին Ղրիմի դիրքորոշումը կապել այլ սկզբունքներով»,- նշել է Պորոշենկոն:
«Ես խոսել եմ Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ երեկ ու ստացել եմ հստակ հավաստիացում, որ Հայաստանը համերաշխություն է ցուցաբերում Ուկրաինայի հանդեպ»,- ասել է Պորոշենկոն: