Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով Երևանի քաղաքապետին ու պաշտոնական պատվիրակության անդամներին` Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու իր հրավերն ընդունելու համար՝ նկատելով, որ այն ևս մեկ հրաշալի առիթ է քննարկելու երկու քաղաքների միջև վերջերս ստորագրված համագործակցության ծրագրի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:

«Երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության նոր՝ 2015-2020 թթ. ծրագիրը, մեկ անգամ ևս փաստում է, որ մեր գործընկերային հարաբերություններն իսկապես արդյունավետ են, հաջողված ու հեռանկարային: Այս հարցում, անշուշտ, իր դերակատարումն ունի մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և, իհարկե, երկու քաղաքների միջև հաստատված փոխգործակցության ծրագրի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ Ձեր հետևողական գործունեությունը, որը հնարավորություն է տալիս այն դարձնել առավել առարկայական ու շոշափելի: Համագործակցության շրջանակներն իսկապես բազմազան են ու ընդգրկում են քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներ, և ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին ևս մենք կյանքի կկոչենք նախանշված բոլոր ծրագրերը: Վստահեցնում եմ նաև, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլև որպես գործընկեր քաղաք, և մենք բարձր ենք գնահատում գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում»,- նշել է Գեորգի Պոլտավչենկոն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու հրավերի համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ նկատելով, որ համագործակցության նոր ծրագրով գործնական նոր որակ կհաղորդվի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը:

«Համագործակցության նոր ծրագիրն իսկապես նոր հնարավորություն է՝ գտնելու համատեղ լուծումներ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման ու առկա խնդիրների լուծման առումով: Վստահ եմ, որ փոխգործակցության այս նոր փուլը հնարավորություն կտա ընդլայնելու գործակցության շրջանակներն ու իրականացնելու իսկապես փոխշահավետ համագործակցություն՝ ի բարօրություն երկու քաղաքների բնակիչների: Եվ հաշվի առնելով Ձեր անձնական ներդրումը երկու քաղաքների համագործակցության ընդլայնման հարցում՝ համոզված եմ, պարոն նահանգապետ, որ նախանշված բոլոր ծրագրերն ամբողջությամբ կյանքի կկոչենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հանդիպման շրջանակում երկու քաղաքների ղեկավարները մեկ անգամ ևս հանձնարարել են համապատասխան օղակների պատասխանատուներին շարունակել համագործակցված աշխատանքը նախանշված ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում