Գերմանացի մասնագետ Ֆելիքս Մագատը մեկնաբանել է իր՝ «Սպարտակ»-ից պայմանագրի առաջարկ ստանալու մասին լուրերը: Տեղեկություններ են շրջանառվում, որ մոսկովյան ակումբը գերմանացի մասնագետին առաջարկել է 3 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
«Ցանկացած պահի կարող եմ տեղափոխվել Ռուսաստան: Մնում է լուծել վիզայի հարցերը: Չեմ կարող ասել՝ Ռուսաստան կարող եմ տեղափոխվել մարզչի կարգավիճակով, թե ոչ: Կատարյալ մարզիչ եմ այս «Սպարտակ»-ի համա՞ր. ձեզ այդպես թվում է:
Առայժմ հստակ ոչինչ ասել չեմ կարող: Հաջորդ շաբաթ ներկա եմ լինելու Վարշավայում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին: Բայց Վարշավան Ռուսաստանում չէ, այդպես չէ՞»,- Մագատի խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը: