Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Չի բացառվում, որ իշխանությունները հրաժարվեն խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մտադրությունից

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը դեռ կառավարման մոդելի շուրջ քննարկումներ չի իրականացրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ և այդ հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը: Մինչդեռ անցած շաբաթ այդ հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Վարդան Պողոսյանը, հայտարարել էր, թե հանձնաժողովը վերջնական եզրահանգումը կատարել է «հօգուտ խորհրդարանական համակարգի», և քիչ հավանական էր համարել երկրորդ՝ գործող կիսանախագահական համակարգի կատարելագործված տարբերակի քննարկումը:

Այնպես որ՝ առայժմ դեռ պարզ չէ, թե հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների ինչ նախագիծ կներկայացնի, և այդ նախագծում կառավարման որ՝ խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական տարբերակը ներկայացված կլինի: Հիշեցնենք, որ մարտի 10-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հանձնաժողովին հանձնարարել է աշխատել նաև այս տարբերակի վրա: Իսկ Գ. Հարությունյանն այսօր նաև հայտարարեց, թե Ազգային ժողովին սահմանադրական փոփոխությունների երկու նախագիծ ներկայացնելը տրամաբանական չի համարում:

Ուստի բոլորովին զարմանալի չի լինի, եթե որոշ ժամանակ անց հանկարծ պարզվի, որ իշխանությունները ընտրել են Ս. Սարգսյանի ասած՝ գործող կիսանախագահական համակարգի կատարելագործված տարբերակը և հանձնաժողովին հանձնարարել են այդ ուղղությամբ աշխատել: Այս դեպքում կարծիք կա, թե Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այնքան էլ նպատակահարմար չէ խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումը: Չէ՞ որ այդ կառույցի երկրների ղեկավարները նախագահի կարգավիճակ ունեն, իսկ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում երկրի փաստացի ղեկավարը լինելու է վարչապետը: Եվ կարծիք կա, թե այդ կառույցում դոմինանտ Ռուսաստանին այնքան էլ դուր չի գալիս Հայաստանում կառավարման մոդելի փոփոխությունը, ու այդ հանգամանքը կարող է ազդել խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու՝ ՀՀ իշխանությունների մտադրության վրա: Իսկ Գ. Հարությունյանն ընդհանրապես որևէ ակնարկ չարեց, թե կառավարման որ մոդելը կդառնա հանձնաժողովի քննարկման առարկա:

Վերջինս նաև հավելեց, որ 14 կուսակցություններ ցանկություն են հայտնել մասնակցել սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ներկայացրել են առաջարկներ: Իսկ հունիսից հանձնաժողովը հանդիպումներ ու քննարկումներ կսկսի այդ ուժերի հետ: Նրա խոսքերով՝ հանձնաժողովն արդեն հանդիպել է ՀՅԴ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ: ՀՅԴ-ի դեպքում դա հայտնի էր, այդ կուսակցությունը միշտ է ասել, որ ողջունում է իշխանությունների՝ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու մտադրությունը, և ամիսներ առաջ իր առաջարկություններն էր ներկայացրել հանձնաժողովին: ԲՀԿ-ի դեպքում դա թեև դիրքորոշման կտրուկ փոփոխություն էր, բայց մարտի 10-ից հետո արդեն սպասելի էր: ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո այդ կուսակցության նոր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը սահմանադրական փոփոխությունների շրջանակում հանդիպեց Ս. Սարգսյանի հետ: Եվ դրանից հետո բոլորովին էլ զարմանալի չէ, որ նրանք հանդիպեն նաև այս հանձնաժողովի հետ, մասնակցեն քննարկումներին, անգամ պաշտպանեն այդ փոփոխությունները:

Գ. Հարությունյանը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկման հետ, թե այդ փոփոխությունների շուրջ կոնսոլիդացիա չկա: Նա հիշեցրեց, որ եթե նախկինում որոշ քաղաքական ուժեր չէին ցանկանում մտնել բովանդակային քննարկման մեջ և կտրուկ մերժում էին այդ փոփոխությունները, այժմ արդեն բավականին մեղմել են իրենց դիրքորոշումը, մասնակցում են քննարկումներին, անգամ առաջարկություններ ներկայացնում՝ անկախ այն հանգամանքից, թե այդ դիրքորոշման փոփոխություններն ինչի գնով կամ ինչ զարգացումների արդյունքում տեղի ունեցան:

Գ. Հարությունյանը նաև չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե իշխանությունները սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել են իրենց հետագա վերարտադրությունն ապահովելու համար: Նրա խոսքերով՝ գործող Սահմանադրությունը վերարտադրության ավելի լայն հնարավորություններ է ընձեռում:

Հանձնաժողովը փոփոխությունների իր նախագիծը հանրությանը կներկայացնի աշնանը: Թե դրանից հետո ինչ քննարկումներ կամ զարգացումներ կլինեն, կամ հանրաքվեն երբ կնշանակվի՝ Գ. Հարությունյանը չցանկացավ կանխատեսել:

Գ. Հարությունյանի հետ հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում