Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

ԱՄՆ դեսպանությունն օգնում է Հայաստանի սահմանները դարձնել ավելի անվտանգ

ՀՀ Սահմանապահ զորքերի գլխավոր շտաբում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանի և ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանի հետ միասին ծանոթացավ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված տեխնիկական միջոցներին, որոնց օգնությամբ սահմանապահները կարողանում են կանխել զանգվածային բնաջնջման զենքերի, կենսաբանական վտանգ պարունակող ու այլ վտանգավոր նյութերի փոխադրումը Հայաստանի սահմաններով: Նաև ձևավորվել է բազմաֆունկցիոնալ մի լսարան, որտեղ դասընթացներ են անցկացվում հայ սահմանապահների համար և ներկայացվում են այն գործիքները, որոնք թույլ են տալիս սահմանապահներին վերահսկել արտահանումների հոսքը և ամրապնդել Հայաստանի սահմաններն ընդդեմ անդրազգային սպառնալիքների:

Աջակցությունը ցուցաբերվում է զանգվածային բնաջնջման զենքերի չտարածմանն ուղղված ԱՄՆ կառավարության համընդգրկուն ծրագրերի շրջանակում, որոնք ուղղված են միջազգային հանցավորության, զենքերի անօրինական փոխադրումների ու զանգվածային բնաջնջման զենքերից բխող ռիսկերով պայմանավորված անդրազգային սպառնալիքների արդյունավետ հակադարձման հարցում ՀՀ կառավարության կարողությունների ամրապնդմանը: Միացյալ Նահանգներն ու Հայաստանը գործակցում են հանուն ընդհանուր նպատակների՝ ժողովրդավարություն, անվտանգություն և խաղաղություն թե՛ Հայաստանում, և թե՛ տարածաշրջանում:

Վերջին տասը տարիների ընթացքում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման կարողությունների զարգացման նպատակով գործակցել է տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների հետ: ԱՄՆ դեսպանության աշխատանքներն այս ոլորտում իրականացվում են Արտահանման վերահսկման և սահմանների անվտանգության ծրագրի (EXBS), Պաշտպանական վտանգի նվազեցման գրասենյակի (DTRO) և Ռազմական համագործակցության գրասենյակի (ODC) կողմից: « Մեր համագործակցությունն անվտանգության ոլորտում ամուր է և արդյունավետ, և մենք պատրաստակամ ենք շարունակելու և զարգացնելու այն Հայաստանի հետ», – ասաց դեսպան Միլսն իր խոսքում:

unnamed-(1)

unnamed-(2)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում