Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Հայաստանին մնում է վերաֆորմատավորվել

Ելույթ ունենալով Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի լիագումար նիստում՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու: Սերժ Սարգսյանն, իհարկե, չի մոռացել հայ-եվրոպական հարաբերությունների համար կախարդական «Սեզամ բացվիր»-ը՝ հիշեցնելով, որ Հայաստանն այդ ամենը կարող է անել այն շրջանակում, որը թույլ են տալիս ԵՏՄ-ի առաջ Հայաստանի պարտավորությունները: Այսինքն՝ Հայաստանը Եվրոպայի հետ կհարաբերվի այնքան, ինչքան ԵՏՄ-ն թույլ կտա: Եվ ամիսներ շարունակ կրկնվող այս հայտարարություններից հետո այդպես էլ պարզ չի դառնում՝ լավ, իսկ ԵՏՄ-ն ի վերջո ինչքան է թույլ տալու: Կամ՝ մեկ անգամ ինչ-որ սահման թույլ է տալու և վե՞րջ, թե՞ կարող է այսօր մի բան թույլ տալ, վաղը՝ այլ բան, հետո արգելել այսօր թույլ տվածը, վաղը արգելել մյուս օրը թույլ տվածը և այլն: Կա՞ նման կանխատեսելիություն, Հայաստանը կարո՞ղ է նման կանխատեսելիության մասին խոսել:

Ռիգայի գագաթնաժողովը Հայաստանի համար փոքր-ինչ ակտիվացված սպասումներ էր առաջ բերել, սակայն դատելով գագաթնաժողովի ընթացքից՝ կարող ենք վստահաբար ասել, որ սպասումները չափազանցված էին: Միևնույն ժամանակ նկատելի է նաև, որ խնդիրը այստեղ լոկ Հայաստանը չէ: Ակնհայտ է, որ Եվրամիությունն այսօր խնդիրներ ունի ոչ միայն սեպտեմբերի 3 մատուցած Հայաստանի, ոչ միայն ընդհանրապես խանական երկրի վերածված Ադրբեջանի, ոչ միայն Լուկաշենկոյի, այլ նաև Ասոցացման համաձայնագիրը ստորագրած, այսօր ինչ-որ առումով Արևելյան գործընկերության «գերազանցիկների» դերում հայտնված Ուկրաինայի, Վրաստանի հարցում:

Ռիգայի գագաթնաժողովի շրջանակում հնչեցված գնահատականների զգալի մասից կարելի է եզրակացնել, որ այս գագաթնաժողովի նպատակը մեկն էր՝ որոշակիորեն հանգստացնել Ռուսաստանին: Գագաթնաժողովից առաջ, երևի նկատի առնելով նաև, օրինակ, Հայաստանի պարագայում առկա ակտիվ սպասումները, ռուսական փորձագիտական և որոշակիորեն նաև դիվանագիտական շրջանակներից կարծիքներ էին հնչում, որ Ռիգայի գագաթնաժողովը հակառուսական գագաթնաժողով է: Եվ հնչած հայտարարությունների, միգուցե նույնիսկ ամփոփիչ կոմյունիկեի մասով, որտեղ ըստ Լիտվայի նախագահի՝ ամրագրված է «Ղրիմի բռնակցում» արտահայտությունը, ինչպես նաև գագաթնաժողովին նախորդած Եվրոպայի առաջնորդների, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլերի հայտարարությունների մասով հակառուսականությունն ակնառու էր, և Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը դատապարտվել է միարժեք:

Սակայն Ռիգայում չի երևացել, թե մասնավորապես Արևելյան գործընկերության մասով, օրինակ, Եվրամիությունն ի՞նչ նոր նախաձեռնություն, մոտեցում և մեխանիզմ կարող է առաջ քաշել ռուսական քաղաքականության դեմ, այն զսպելու դեմ: Այդպիսի մեխանիզմներ չկան, փոխարենը կան բազմաթիվ պաշտոնյաների հայտարարություններ նաև այն մասին, որ անդամ երկրները ազատ են կայացնել իրենց ճանապարհի վերաբերյալ որոշումներ:

Այսինքն՝ սա ըստ էության առկա իրավիճակի, այսինքն՝ Ռուսաստանի մինչև այսօր, մինչև այս պահը հաջողացրած ստատուս քվոյի ընդունում է:

Այս տեսանկյունից հատկանշական է գագաթնաժողովի շրջանակում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարությունը, որ ժողովրդավար երկրները տնտեսական աջակցության կարիք ունեն: Նա այդ հայտարարությունն արել է՝ խոսելով ԱԳ անդամ երկրների, այդ թվում և Հայաստանի հեռանկարի մասին:

Առանցքային խնդիրներից մեկն այստեղ է՝ Հայաստանին որևէ մեխանիզմ, առարկայական որևէ առաջարկ արվո՞ւմ է, թե՞ ոչ: Համենայնդեպս, հրապարակի վրա դա չկա:

Մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ռիգայում հայտարարել է, որ Բրիտանիան վճռական է ԵՄ-ն բարեփոխելու իր մոտեցման մեջ, որպեսզի 2017 թվականին այդ երկրում Եվրամիության կազմում մնալու վերաբերյալ սպասվող հանրաքվեին բրիտանացիներն ունենան ընտրության հնարավորություն: Այսինքն՝ Եվրամիությունն ըստ էության ճամփաբաժանի առաջ է այսօր ոչ միայն Արևելյան գործընկերության, այլ նաև հենց իր բուն գոյության մասով:

Եվ այս իրավիճակը հուշում է, որ, այնուհանդերձ, Եվրամիությունում պարզապես գոյություն չունեն ընդհանուր մշակված մոտեցումներ Արևելյան գործընկերության, հարևանության և ընդլայնման վերաբերյալ: Հատկապես, եթե սրա կողքին դիտարկում ենք նաև մեկ այլ կարևոր ուղղություն՝ Թուրքիայի անդամակցության խնդիրը:

Ավելին՝ բացառված չէ, որ Եվրամիության շրջանակում այս երկու ուղղությունները մրցակցային են, և ԵՄ անդամներից ոմանք կարող են մեկը հակադրել մյուսին:

Այս պայմաններում, Եվրամիության հետ հարաբերությունների առումով, մասնավորապես՝ Հայաստանի համար, երևի թե, այդուհանդերձ, առավել առաջնային ու կարևոր են դառնում զարգացումները ԵՄ անդամների հետ երկկողմ ֆորմատով: Եվրամիությունում առկա ներկայիս վիճակը կարծես թե առավել հրատապ և առարկայական է դարձնում այս ֆորմատի հարաբերությունները, որոնցից երևի թե պետք է առանձնացնել չորս հիմնական ուղղություններ՝ Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Մեծ Բրիտանիա, Հայաստան-Լեհաստան:

Ինչ խոսք, կոմունիկացիոն առումով բազմապատիկ ավելի նախընտրելի էր, որպեսզի այդ երկրներն իրենք գային ընդհանուր կոնսենսուսի, և Հայաստանը հարաբերվեր այդ կոնսենսուսի հետ ԱԳ ծրագրով: Սակայն ակնհայտ է, որ կոնսենսուսը չկա, և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների իրական փնտրտուք կարող է լինել միայն երկկողմ ֆորմատներով, առնվազն առայժմ: Եթե, իհարկե, պաշտոնական Երևանը Եվրամիության հետ հարաբերության գործնական ու բովանդակային բնույթով շահագրգռված է իրապես, և այդ հարաբերությունը լոկ դեկլարատիվ կամ իմիտացիոն նպատակ չի հետապնդում: Որովհետև այդ դեպքում, իհարկե, Արևելյան գործընկերությունից քամելու դեռ շատ դեկլարացիա և իմիտացիա կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում