Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Լա Լիգայի 38-րդ տուրում կայանալիք «Խետաֆե»-ի հետ հանդիպման նախախաղային մամլո ասուլիսում նշել է, որ ակումբի ղեկավարությունն իրեն ոչինչ չի ասել պաշտոնանկության վերաբերյալ:
«Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել, և ես մնում եմ «Ռեալ»-ի մարզիչը: Խաղից հետո կխոսենք այդ մասին: Միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Վերջին ամիսներին ոչինչ չի փոխվել:
Եթե հեռացվեմ, մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվի: Կհիշեմ «Ռեալ»-ում անցկացրած 2 հեքիաթային մրցաշրջանները»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է AS-ը:
Ընթացիկ մրցաշրջանը «Ռեալ»-ն ավարտել է առանց տիտղոսների: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել որ մադրիդյան ակումբը 3 տարվա նախնական պայմանագիր է կնքել Յուրգեն Կլոպի հետ: