Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է իսլամիստ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ենթադրյալ 20 կողմնակիցների, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը ձգտում է տապալել թուրքական կառավարությունը:
Ընդդիմադիր քարոզչի կողմնակիցների գործունեությունը Անկարան անվանում է «զուգահեռ պետություն» ու դրանով բացատրում 2013թ. բողոքները, թուրքական ղեկավարության հեռախոսների գաղտնալսումներն ու 2013թ. դեկտեմբերի աղմկոտ հակակառուպցիոն պատմությունները: