ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի Դեր-էզ Զոյր նահանգում 1 օրում մահապատժի են ենթարկել 20 քաղաքացու, հայտնում է լիբանանյան «Ալ-Մայսդին» հեռուստաալիքը:
Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տեղեկություններով՝ ևս 17 մարդ մահապատժի է ենթարկվել նախօրեին գրավված Պալմիրայում:
Երկու զանգվածային մահապատիժներն իրականացվել են զինյալների գրաված բնակավայրերում: Քաղաքացիները կյանքից զրկվել են հիմնականում սիրիական կառավարության ու բանակի հետ կապերի կապերով:
Նախօրեին հայտնի դարձավ, որ զինյալները գրավել են գործող վերջին՝ «Էտ-Տանֆ» հսկիչ-անցագրային կետը Սիրիայի ու Իրաքի սահմանին: