Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Բոդո Իլգները թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի անհաջողությունների համար մեղադրել է «արքայական ակումբ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Կասիլյասը կորցրել է վստահությունը: Դրա պատճառը Մոուրինյոն է: Մարզիչը չէր վստահում Իկերին: Այնուհետև Անչելոտին սկսեց դարպասապահների ռոտացիա կիրառել, և Կասիլյասը չուներ նախկին հանգստությունը: Մոուրինյոն սրեց իրավիճակը Կասիլյասի շուրջ, իսկ Անչելոտին չուղղեց այն»,- AS-ը մեջբերում է Իլգների խոսքերը:
Հիշեցնենք՝ Կասիլյասը և «Ռեալ»-ի այլ ֆուտբոլիստներ վիճաբանել էին Մոուրինյոյի հետ 2012/13 թվականների մրցաշրջանում, որը վերջինն էր պորտուգալացի մասնագետի համար: Կասիլյասը ձեռքի վնասվածք էր ստացել: Երբ նա շարք վերադարձավ, Մոուրինյոն դարպասապահի գիծը վստահում էր Դիեգո Լոպեսին: Կասիլյասը չէր ընդգրկվում հիմնական կազմում՝ տեղ զբաղեցնելով պահեստայինների նստարանին: