Google ընկերությունը, ըստ ամենայնի, որոշել է «Իրերի համացանց» հարթակը նախօրոք մշակել: Հատուկ դրա համար Google-ում աշխատում են նոր օպերացիոն համակարգի վրա, հայտնում է hitech.vesti.ru-ն:
Նոր օպերացիոն համակարգում օգտագործվում է Androoid-ի միջուկը, սակայն այն ունի առանձին անվանում՝ Brillo: Նոր համակարգը նախատեսված է գերթույլ սարքերով աշխատելու համար. դրա համար բավարար է 32 մեգաբայթ օպերատիվ հիշողությունը: Օպերացիոն համակարգի հիմքով կաշխատեն տարատեսակ սենսորներ, խելացի լամպեր, «միացված» տնային սարքեր, էլեկտրոնային փականներ և այլ գաջետներ: