Երբեմն հաջող հարսանիքի համար սիրտն ու ձեռքը առաջարկելը բավարար չէ, հարկավոր է մտադրությունը նյութապես ամրապնդել:
Հարսնացուին լավ նվեր կարող է լինել ներդրված դրամապանակով մատանին, որտեղ կարելի է լցնել բիտքոիններ, գրում է hitech.vesti.ru-ն:
Նոր BTC Ring զարդը սովորական օղ է, որտեղ ձեզ առաջարկվում է տպագրել QR-կոդ Bitcoin դրամապանակի համար: Սմարթֆոնը պահելով մատանու վրա՝ կարելի է արագ գնահատել փեսացուի բարեկեցությունը:
Սկզբունքորեն, դրանով մատանու հնարավորություններն ավարտվում են: Դա հետաքրքիր եղանակ է՝ բոլորին տեղեկացնելու ձեր փողերի քանակի մասին: