Ամերիկացի Թանիշք Աբրահամը քոլեջ է ավարտել 11 տարեկանում, գրում է The Los Angeles Times-ը: Նա կրտսեր մասնագետի 3 դիպլոմ է ստացել Սակրամենտոյի American River College-ում: Տղան ուսումնասիրել է մաթեմատիկա, բնական գիտություններ և օտար լեզու:
Աբրահամը Twitter-ում գրել է, որ ինքը «հրաշալի զգացողություն» ունի, քանի որ ավարտել է իր առաջին «մանկական քայլերը» մեծ նպատակի ճանապարհին: Պարբերականը նշում է, որ եթե ամեն ինչ ըստ ծրագրվածի ընթանա, ամերիկացին ուզում է դառնալ բժիշկ և հետազոտող-բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր և ԱՄՆ նախագահ: Հիմա նա մտադիր է բակալավրի աստիճան ստանալ:
Աբրահամը հայտնի է դարձել 2014 թ., երբ եղել է միջնակարգ դպրոցի ավագ դասարանների ամենաերիտասարդ շրջանավարտներից մեկը: Այն ժամանակ նա շնորհավորական նամակ է ստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից: