Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցի համաձայն՝ Էստոնիայի քաղաքացիները Եվրոպայում ամենից շատ են օգտագործում սպիրտային խմիչքներ, տեղեկացնում է Challenges-ը:
Փորձագետների հաշվարկներով՝ Էստոնիայում ալկոհոլի օգտագործման միջին քանակությունը կազմում է 12 լիտր տարեկան:
Ավելի քիչ են խմում Ավստրիայում՝ 11,9 լիտր: Ֆրանսիայում, որտեղ հիմնականում գինի են խմում, ալկոհոլի օգտագործման միջին քանակությունը գնահատվում է տարեկան 1 մարդու հաշվով 11,8 լ:
Վարկանշային աղյուսակում 4-րդ հորիզոնականում հայտնվել են իռլանդացիները, այնուհետև չեխերը՝ 11 լիտրով: Վերջիններիս հաջորդում են Լյուքսեմբուրգի ու Հունգարիաի բնակիչները: