«Ում մասին ակնարկում եք՝ գեներալ Սարոյանը, իրոք բավականին լուրջ գործունեություն իրականացրած անձնավորություն է ՀՀ-ի համար: Արժանի է բարձր գնահատականի: Միայն մեր խորհրդարանը չէ, որ նմանատիպ փաստերի ականատեսն է լինում: Աշխարհի ցանկացած խորհրդարանում նման էմոցիոնալ քննարկումների ականատես լինում են: Այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, երկկողմանի էր, չեմ կարծում, որ միակողմանի էր: Այն, ինչ տեղի ունեցավ, ընդամենը էմոցիոնալ բարձրաձայն քննարկումներ էին»: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով լրագողների այն հարցին,որ այս քառօրյայում Հայկ Գրիգորյանը առաջին անգամ ելույթ ունեցավ, այն էլ՝ ի պաշտպանություն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Սեյրան Սարոյանն էլ փայլեց՝ վիրավորելով Զարուհի Փոստանջյանին: