«Արդեն իսկ գագաթաժողովից տեղեկացանք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Անգելա Մերկելի հետ և զեկույցում շեշտվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը ոչ թե «կամ,կամ»-ի, այլ «և,և»-ի շրջանակներում, ինչի հետ ԲՀԿ-ն համամիտ է: Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին ՀՀ-ի մասնակցության մասին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման շուրջ խոսելով՝ ԱԺ ճեպազրույցների ընթացքում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«ԵՏՄ-ի կազմում լինելով՝ մենք ընտրել ենք անվտանգությունն ու ստրատեգիական շահերը, այլ հարց է, թե ինչու այլընտրանք չունենք, բայց այս ստատուս քվոյի պայմաններում ԵՏՄ անդամ լինելով՝ մենք փորձում ենք ԵՄ-ի հետ սերտ համագործակցել ոչ միայն եվրոպական արժեքների, այլ նաև տնտեսական մասով»,- ասաց նա: