Ռիգայում մեկնարկում է ԵՄ «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով ամփոփիչ ասուլիսը՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույումայի մասնակցությամբ։
Սա «Արևելյան գործընկերության» թվով չորրորդ գագաթնաժողովն էր՝ ուղղված Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության խորացմանը։