Հայաստանի հնարավորինս շատ քաղաքացիներ պետք է մասնակցեն մայիսի 27-ի երթին՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Այդ մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցին հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Երթը պետք է ահռելի լինի, որ իշխանությունները տեսնեն, թե ժողովուրդը մտադիր չէ մարսել դա: Մենք կոչ ենք անում ողջ ժողովրդին մասնակցել մայիսի 27-ի երթին: Ես հասկանում եմ, որ ոչ բոլորն են պատրաստ դրան, բայց մի անգամ պետք է անել դա: Որքան շուտ դադարեցնենք այս «բեսպրեդելը», այնքան լավ»,- ընդգծել է Զուրաբյանը: