Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վարչապետի և ԿԳ նախարարի հետ հարազատ՝ Երևանի թիվ 112 դպրոցում մասնակցում էր Վերջին զանգի միջոցառմանը:
Նոստալգիկ զեղումները պատգամավորին այն աստիճանն էին հուզել, որ վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գրեթե սենսացիոն հայտարարություն արեց: Հավաստիացրեց, որ դպրոցում այնքան լավ է սովորել, որ 6-րդ դասարանից միանգամից տեղափոխվել է 8-րդ դասարան:
Ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ գիտելիքների արդյունքո՞ւմ է հասել մենաշնորհային կարգավիճակի: