ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր մասնակցեցին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 112 ավանգ փորձարարական ավագ, Շավարշ Սիմոնյանի անվան դպրոցի շրջանավարտների Վերջին զանգի արարողությանը:
Վարչապետը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ինքն ակտիվ աշակերտ է եղել: Հովիկ Աբրահամյանի ամենասիրած առարկան մաթեմատիկան է եղել: Այլ հարցերի վարչապետը հրաժարվեց պատասխանել :