Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Սերժ Սարգսյանը փակել է շղթան, կարծես թե ապարդյուն

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հանձնաժողովի՝ մինչ այժմ կատարած աշխատանքը փոփոխությունների հայեցակարգի պատրաստման ուղղությամբ: Դրանից պարզ է դառնում, որ այս ամիսների ընթացքում հանձնաժողովը առայժմ չի անդրադարձել իշխանության մարմինների խնդրին, այսինքն՝ լծակների խնդրին: Ու թեև Գագիկ Հարությունյանը հայտարարում է, որ արդեն կատարված աշխատանքը, որ վերաբերում է մարդու իրավունքներին, Սահմանադրության մարդակենտրոնությանը, իր համար կարևորն է, այնուամենայնիվ հասկանալի է, որ ամենակարևորը իշխանության լծակներն են: Այն պարզ պատճառով, որ Հայաստանում Սահմանադրությունն ըստ էության աշխատում է զուտ այս մասով, իսկ մարդու իրավունքների և ազատությունների մասով այն ընդամենը թուղթ է այս կամ այն լծակն ունեցող իշխանության ձեռքին: Ըստ որում՝ այն հանգամանքը, որ հանձնաժողովի անդամները ներկայացնում են մինչ այս կատարված աշխատանքը, ըստ էության վկայում է, որ իշխանության գլուխների մասով աշխատանքը կպահանջի երկար, գուցե թե սպասվածից երկար ժամանակ, ինչը նշանակում է, որ այն բուռն ներիշխանական քննարկումների առարկա է: Ավելին՝ պետք է ենթադրել, որ հանձնաժողովը այդ գլուխներին ըստ էության չի էլ անդրադառնա, մինչև որոշակիացում չլինի իշխանական, ներհամակարգային քննարկումներում, և ըստ այդմ՝ աշխատանքային վեկտորների ցուցումներ չլինեն հանձնաժողովին:

Ահա այս պատճառով էլ երևի թե սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հանրությանը ներկայացնում է կատարված աշխատանքի որոշակի փուլ՝ ըստ էության, գործընթացի այսպես ասած աշխատանքային դինամիկայի իմիտացիա ստեղծելու համար: Իրականում, բուն աշխատանքը ընթանում է ներիշխանական կուլիսներում:

Որ նպատակը, ըստ էության, հենց կուլիսային իրավիճակի ձգձգման քողարկումն է, վկայում է այն, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հասարակությանն ասելու որևէ առարկայական բան ըստ էության չեն ունեցել, չեն ասել: Այսինքն՝ ակնհայտ է, որ ասուլիսի նպատակը եղել է հենց ասուլիսը, ասել է թե՝ գործընթացի որոշակի մասնագիտական իմիտացիայի ստեղծման միջոցով քաղաքական գործընթացի ձգձգումը քողարկելը: Ըստ որում՝ չպետք է բացառել, որ խնդիրը ոչ միայն ներիշխանական կուլիսներում է, այլ նաև արտաքին աշխարհում:

Անկասկած է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների իր պլանները պետք է համաձայնեցնի և՛ իշխանական համակարգի ներսում առկա խմբերի հետ, և՛ գուցե թե առաջին հերթին արտաքին կարևոր կենտրոնների՝ Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի հետ:

Ահա այս տեսանկյունից շատ հետաքրքրական է, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ասուլիսը անմիջապես հաջորդում է Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Իսկ սա էական հանգամանք է Բրյուսելի հետ մոտեցումների համադրման, քննարկման ասպեկտում: Իհարկե, որոշիչ կամ վճռական չէ, սակայն առանցքային, կարևոր հանգամանքներից մեկն է: Ըստ որում՝ չի բացառվում, որ Մերկելը, այսպես ասած, վերջին կետն էր այն շղթայի, որ մեկնարկել է ապրիլի 24-ին Երևանից՝ Պուտինի և Օլանդի հետ, շարունակվել Վաշինգտոնում, հետո կրկին Մոսկվայում և գուցե ինչ-որ իմաստով փակվել Ռիգայում՝ Եվրամիության առաջատարի հետ հանդիպումով:

Հայաստանում իշխանության ձևավորման խնդրի հետ ուղղակիորեն առնչվող սահմանադրական բարեփոխումները այդ հանդիպումների շղթայում չէին կարող քննարկման առարկա չլինել, ինչքան էլ իրենց հնչեղությամբ զիջում են արտաքին խնդիրներին: Վերջին հաշվով, այդ փոփոխությունները առանցքային են լինելու Հայաստանի իշխանության պատկերի, դասավորության իմաստով, և սա չի կարող ուշադրության ու շահագրգռությունների առարկա չլինել և՛ Հայաստանում, և՛ ընդհանրապես հարավկովկասյան ռեգիոնում աշխարհաքաղաքական հավակնություններ ունեցող կենտրոնների համար:

Ինչպես կարելի է դատել սահմանադրական հանձնաժողովի ասուլիսի բովանդակությունից, Սերժ Սարգսյանի արտաքին շփումներն առայժմ որոշակի արդյունքներ չունեն, և չի բացառվում, որ կլինի դրանց, այսպես ասած, երկրորդ փուլը, որի համար Սերժ Սարգսյանից կպահանջվի ներկայացնել ներքին ավելի հստակ պատկեր ու դասավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում