Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ամփոփելով քառօրյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը առանձնացրեց Գլխավոր դատախազի հաշվետվությունը ԱԺ-ում:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև` հնարավո՞ր է, որ, աղմկահարույց դեպքերի հետ կապված, գլխավոր դատախազը չուղղորդվի նախագահի կողմից: Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ եթե դիտարկելու լինեն սահմանադրական նորմը, ապա նախագահն է համակարգում օրենսդիր, գործադիր ու դատական համակարգի գործունեությունը: «Պարզ է, որ չի կարող որևէ շփում կամ հանձնարարություն չլինել»: