Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Լույսի շողը Ռիգայից

Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից, երեկ Ռիգայում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Սերժ Սարգսյանը հերթական անգամ կրկնել է, որ ՀՀ-ն ԵՄ հետ հարաբերությունները կառուցելիս պետք է գնա ինտեգրացիոն տարբեր ուղղությունների համադրման ճանապարհով: Գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որում նշվում է, որ ԵՄ-ն աջակցում է ԱլԳ անդամ երկրներին իրենց ապագան ինքնուրույն ընտրելու հարցում, այդ թվում և՝ տարբեր միությունների միանալու ձևով, առանց սպառնալիքների:

Այս բոլոր ձևակերպումները, ըստ էության, այլևս չեն կարող նոր լինել, և նոր չլինելով հանդերձ, ըստ էության սրանք այլևս շատ քիչ բան են ասում իրական հարաբերությունների, իրական հեռանկարների մասին: Նմանօրինակ հայտարարությունները կարող էին ինչ-որ բան ասել 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, սակայն երբ հնչում են մեկուկես տարի անց սեպտեմբերի 3-ից, ապա ըստ էության ակնհայտ է, որ հայտարարություններն ինքնին որևէ հնարավորություն չեն տալիս հասկանալու իրերի իսկական դրությունը, իրական վիճակը:

Եվ այս տեսանկյունից, երբ Հայաստանն ասում է, որ եվրոպական օրակարգը արտաքին առաջնահերթություններից է մնում, կամ որ ՀՀ-ն ԵՄ հետ հարաբերությամբ համադրելու է ինտեգրացիոն տարբեր ուղղությունները, կամ երբ Եվրոպան ասում է ԱլԳ անդամ երկրների ազատ ընտրության իրավունքի մասին, այս ամենում բացարձակապես գոյություն չունեն պատասխաններ շատ ավելի կոնկրետ, շատ ավելի ազդեցիկ, շատ ավելի խորքային ու առարկայական հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Արևմուտք-Ռուսաստան հակադրության հետ: Իսկ ԱլԳ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, այդ հակադրության սահմանն են:

Եվ այսօր Հայաստանն, օրինակ, շատ հստակ և կոնկրետ տուժում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում: Կամ՝ Հայաստանը շատ կոնկրետ սահմանափակումների առաջ է իր շահերը ԵՄ հետ հարաբերություններում լիարժեք առաջ մղելու համար: Կա՞ն որևէ ելքեր այս հարցերի վերաբերյալ: Եթե այս կարևոր հարցերը չեն շոշափվում, ապա ինչ հարաբերությունների մասին է խոսքը:

Այս տեսանկյունից, իհարկե, Ռիգայի գագաթնաժողովը, ըստ էության, շարունակեց անորոշությունը, որ առկա է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Կարող ենք միայն ուրախ լինել, որ այդ հարաբերությունները խզված չեն: Սակայն սրա հետ մեկտեղ, այդ հարաբերությունները Հայաստանի համար ինքնանպատակ չեն կարող լինել, և ԵՄ-ի ու ՀՀ կապերը հայաստանցիների համար կարևոր են որպես պետականության առաջ կանգնած խնդիրների լուծման գործնական հնարավորություններ, միջոցներ: Այդ կապերը մեզ անհրաժեշտ են գործնական և առարկայական առաջընթաց ապահովելու համար տնտեսության մեջ, իրավական համակարգում, ժողովրդավարական գործընթացներում, քաղաքացիական վերահսկողության, արդյունավետ կառավարման կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Եվրոպան Հայաստանին, հայաստանցիներին հետաքրքիր է, անհրաժեշտ է հենց այս խնդիրները լուծելու համար, որպես գործընկեր, որպես ուղենիշ, որպես օրինակ: Եվ այս կոնկրետ խնդիրները միասին կազմում են Հայաստանի համար անվտանգության ժամանակակից համակարգի առանցքը, որը ենթադրում է ոչ միայն ռազմական բաղադրիչ, այլ նաև տնտեսական, քաղաքական, քաղաքացիական:

Հետայսու Հայաստանի ու Եվրոպայի հարաբերություններում չի կարող գոհացուցիչ դիտվել լոկ այն փաստը, որ հարաբերությունները կան, խորացնելու մտադրություններ կան: Տասնյակ անգամներ այս իրողությունները արձանագրելու փոխարեն, հարկավոր է գոնե կես կոնկրետ քայլ արձանագրել որևէ հարցում: Այս տեսանկյունից, Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում կարելի է լույսի փոքրիկ շող համարել այն, որ հռչակագրում ակնկալվում է Հայաստանի հետ որքան հնարավոր է շուտ բանակցություններ սկսել ԵՄ մուտքի արտոնագիրը ազատականացնելու համար: Սա Հայաստանի համար իսկապես կարևոր խնդիր է, և սա իսկապես կարևոր ու առարկայական, կոնկրետ քայլ կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների հարցում, Հայաստանը Եվրոպային մոտեցնելու, և այդ միջոցով միաժամանակ Եվրոպան հաղորդակցության, տպավորությունների, շփումների միջոցով Հայաստան բերելու հարցում:

Պետք է իսկապես ակնկալել, որ մուտքի արտոնագրի ազատականացման բանակցությունը կսկսվի արագ և կունենա արդյունավետ ընթացք՝ ապահովելով հայաստանցիների համար ազատ հաղորդակցություն եվրոպական քաղաքակրթության հետ, ինչը անկասկած իր հետքը կթողնի հասարակական տրամադրությունների, պատկերացումների և հոգեբանության վրա: Եվ այս առումով, ընդհանուր առմամբ, ստանդարտի մեջ անցած Ռիգայի գագաթնաժողովը դեռ պահպանում է պատմության ընթացքում հետին թվով Հայաստանի համար իսկապես նշանավորվելու շանսերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում