Հայտնի սուպերմոդելը համացանցում է տեղադրել յոգա պարապելու ընթացքում կատարված անձնական լուսանկարները: Վաղուց սուպերմոդել Քենդիս Սվեյնպոլն իր երկրպագուներին չէր ուրախացրել ֆոտոսեսիաներով: Լուսանկարներից շատ աղջիկների համար պարզ դարձավ նրա գեղեցիկ մարմին ունենալու գաղտնիքը՝ դա յոգան է: Այս մասին հայտնում է viva.ua-ն:
Հայտնի մոդելը ծովափում պարապում է հենց յոգա, և դատելով լուսանկարներից՝ նա յոգայի մեջ բավականին վարպետ է, քանի որ կատարել է բավականին դժվար վարժություններ: