Thursday, 28 03 2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին

«Քնեց ու չզարթնեց…» Աջափնյակում 2 երեխաների հայրը մահացել է խմբակային դաժան ծեծից հետո՝ արյունահոսությունից

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Համազասպյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 40-ամյա Արմեն Համազասպյանը 2014 թվականի մայիսի 4-ին Երևանի 17-րդ թաղամասի 7-րդ շենքի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Արա Մաթևոսյանի դեմքին, գլխին, մարմնի այլ մասերին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս: Հաջորդ օրը Արա Մաթևոսյանը ստացած վնասվածքներից մահացել է:

Արմեն Համազասպյանին մեղադրանք է առաջադրվել  դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Համազասպյանի խափանման միջոցը սկզբում եղել է գրավը, այնուհետև որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

33-ամյա տուժողի՝ Արա Մաթևոսյանի կինը հայտնեց, որ իրենք ամուսնացել էին 2003 թվականին: Ունեն 2 որդի, կրտսերը 6 տարեկան է: 2013 թվականին ընտանիքով գնացել են Ռուսաստան՝ Բրյանսկ: Զբաղվել են չրի առևտրով. կինը տանը չիր է պատրաստել, ամուսինն իրացրել է:

2014 թվականի մարտին նրանց ընտանիքին Ռուսաստանից արտաքսել են փաստաթղթային խնդիրների պատճառով: Ընտանիքը վերադարձել է Երևան՝ Արայի հայրական տուն: Արան ձկան խանութ է բացել, զբաղվել է ձկան առևտրով: Իր համար մեքենա է գնել:

Ամբաստանյալ Արմեն Համազասպյանը մի ժամանակ ապրել է Արայի ծնողների հարևանությամբ՝ Բաշինջաղյան փողոցում, Արան վաղուցվանից է ճանաչել Արմենին: Այնուհետև Արմենը տեղափոխվել է 17-րդ թաղամաս, բայց կապը հին թաղի հետ պահպանել է: Նա շփվել է նաև Արայի հետ:

Ամբաստանյալին՝ Արմենին, շրջապատում «Գոջի» են ասել:

Տուժողի կինն ասաց, թե իրենց ընտանիքը Արմեն Համազասպյանի ընտանիքի հետ մտերմություն է արել, իրենք ճանաչել են Արմենի կնոջը, երեխաներին, իր եղբոր հարսանիքին հրավիրված էր նաև Արմենը՝ կնոջ հետ…

Դեպքին նախորդող օրերին Արան անհանգիստ է եղել, կնոջն ասել է՝ վախենում եմ տանից դուրս գամ, կարող ա ինձ մի բան անեն: Ինչ-որ վրաերթ էր եղել, Արան հայհոյանք էր տվել «հարուստների հասցեին», հետո կնոջն ասել է, թե իրեն փնտրում են այդ հայհոյանքի պատճառով…

Կինն ասաց, թե Արան տանն էր մնում նաև հիվանդանոցից նոր դուրս գրված մորը խնամելու համար:

Դեպքի օրը՝ մայիսի 4-ին, ժամը 13-ի սահմաններում Արան տնից դուրս է եկել՝ ասելով, թե մեքենան պետք է տանի սարքելու, հետո պիտի գնար մորաքրոջ տուն…

Նրա հեռախոսն այդ օրերին չվճարելու պատճառով անջատված է եղել: Արան տնից դուրս գալիս վերցրել է իր մայրիկի բջջային հեռախոսը:

Ժամը 22-ն անց 20-ի սահմաններում ընտանիքը և նրանց բարեկամներից մի քանիսը նստած են եղել հյուրասենյակում, երբ փողոցում մեքենայի կանգնելու, ապա երկու դռների բացվել-փակվելու ձայներ են լսվել: Արայի ներս մտնելը անաղմուկ է եղել: Արան միանգամից գնացել է ննջասենյակ, այնտեղից ձեռքով կանչել է կնոջը: Կինը վառել է ննջասենյակի լույսը, բայց Արան անմիջապես պահանջել է, որ նա լույսը հանգցնի, որպեսզի հիվանդ մայրը չանհանգստանա: Կինը հասցրել է նկատել, որ Արայի ճակատը, քիթը, ձեռքերը վնասված են, արյունոտ:

Կինը հարցրել է՝ կռվե՞լ ես: Արան ասել է՝ հա: Կինը հարցրել է՝ Գոջիի հե՞տ ես կռվել:

Ըստ կնոջ՝ Արան պատասխանել է. «Մենակ Գոջի՞ն էր, լակոտներն էլ էին, ծեծված եմ, բայց արխային, ես էլ դրանց եմ լավ լխկել»: Արան որևէ մեկի անունը չի տվել, չի ասել, թե «դրանց» ասելով՝ ում նկատի ունի:

Կինն ասաց, որ ինքն անմիջապես Գոջիի մասին է հարցրել, որովհետև վերջին շրջանում Արան հիմնականում նրա հետ էր շփվում:

Երբ կինը հարցրել է Գոջիի մասին, Արան, ըստ կնոջ նախաքննական ցուցմունքի, հայհոյել է Գոջիին: Կինն ասաց, թե նախկինում Արան իր ներկայությամբ Արմենին չէր հայհոյել, կարող էր ասել՝ ապուշ, հիմար, բայց հայհոյանք չի տվել: Կինը զգացել է, որ ամուսինը շատ նեղված է Գոջիից:

Քննիչի հարցերին պատասխանելով՝ կինն ասել է, թե ամուսինը գույքային խնդիրներ չի ունեցել: Նա եղել է «դյուրագրգիռ, շատ հարգված: Ալկոհոլ օգտագործել է վերջին երկու տարիներին: Խմիչքի ազդեցության տակ դրսում կարող էր վեճի մեջ ընկնել…»:

Երբ կինը մտել է ննջարան ու առաջին անգամ տեսել է Արայի վնասվածքները, Արան ասել է, թե իրեն խփել են, ինքն ընկել է, գլուխը դիպել է բորդյուրին…

Դատարանում կինն ասաց, թե իր կարծիքով՝ Արան այդպես է ասել իրեն հանգստացնելու համար, նրան բազմաթիվ հարվածներ էին հասցրել, նա չի ցանկացել իր տնեցիներին ասել դրա մասին, անհանգստացնել…

Դատարանում կինն ասաց, թե Արան կռվարար չէր, «պետք է դանակը հասներ ոսկորին, որ կռիվ աներ… Նա ագրեսիվ չի եղել, պարտաճանաչ խմող չի եղել, խմել է առիթների դեպքում…»:

Արան կնոջը ցույց է տվել բռունցքները, որոնք վնասված էին: Նա թույլ չի տվել, որ կինը շտապօգնություն կանչի, ընդհանրապես՝ բարձր խոսի, որպեսզի սրտային խնդիրներ ունեցող մայրը չիմանա: Արան երկու սիգարետ է վառել, բայց ծխել չի կարողացել, ձեռքերը դողացել են: Կինը ենթադրել է, թե Արան խմած է, դրանից է նման վիճակում…

Հետո Արան ցավազրկող  դեղ է ուզել, բայց չի խմել, ասել է՝ սա չի ցավազրկի: Օղի է ուզել: Կինը բաժակ է բերել ննջասենյակ, հիսուն գրամ օղի է լցրել, Արան խմել է: Օղի խմելուց հետո, ըստ կնոջ, Արան սկսել է իրեն տարօրինակ պահել, բայց կինը նորից ենթադրել է, թե խմելուց է: Հետո Արան գնացել է լոգարան, հինգ րոպե հետո վերադարձել է: Կինը նրա գլխի վնասված մասին թրջոց է դրել: Արան պառկել է քնելու: «Քնեց ու չզարթնեց… Ես նրան ձայն չեմ տվել… Որ իմանայի վատ է՝ կխառնվեի իրար, շտապօգնություն կզանգեի…»:

Մինչև քնելը Արան կնոջն ասել է, որ մեքենայի դռները փակ չեն:

Կինը գնացել է մեքենայի մոտ: Տեսել է, որ լույսերը վառվում են: Նման բան նախկինում չէր եղել, որ Արան տուն մտնի՝ առանց մեքենայի լույսերն անջատելու: Մեքենայի պատուհանները բաց են եղել: Կինը նայել է մեքենայի սրահը: Վարորդի նստատեղը թաց է եղել: Այդ ժամանակ հեռախոսի զանգ է հնչել: Կինը տեսել է, որ առջևի նստարանների միջև մնացել է Արմեն Համազասպյանի հեռախոսը: Կինը վերցրել է հեռախոսը, մեքենայի դռները փակել են:

Վարորդի դռան վերևի մասում՝ դրսից, վաղ առավոտյան արյուն են տեսել: Այդ ժամանակ չգիտեին Արայի վիճակի մասին, ենթադրում էին, թե նա քնած է, ու մեքենայի վրայի արյունը մաքրել են… «որ մարդ չտեսնի»…

Արայի քնելուց որոշ ժամանակ հետո Արայի կինը սկեսուրին ասել է. «Արոն ծեծված ա, կռիվ ա արել»:

Մայրը պահանջել է, որ հարսը ցույց տա Արայի շորերը: Շորերը ամբողջովին թաց էին, շալվարի «չոքը ճղված էր»:

Մայրն ասել է. «Վա՜յ, քոռանամ ես, տղիս ծեծել են, երևի ուշքը գնացել ա, վրեն ջուր են լցրել»:

Երբ Արայի կինը մեքենայի սրահից վերցրել ու տուն է տարել Արմեն Համազասպյանի հեռախոսը, Արայի մայրը զանգել է Համազասպյանի տանը Արայի կողմից նույն օրը մոռացված իր հեռախոսահամարին: Գիշերվա ժամը երկուսի սահմաններում էր: Պատասխանել  է Արմենի կինը: Նա արթնացրել է Արմենին, հեռախոսը փոխանցել է նրան:

Արայի մայրը հարցրել է. «Տղես ծեծված ա էկել, ասա, ի՞նչ ա էղել»: Արմենը պատասխանել է. «Ես խաբար չեմ… լույսը բացվի՝ կգամ… մի մտածի, լավ կլինի…»:

Պայմանավորվել են, որ Արմենը առավոտյան ժամը յոթին կգա իր հեռախոսի հետևից, բայց նա չի եկել, զանգել է, թե գործեր ունի, ուրիշին կուղակի: Այդ ժամանակ Արայի հարազատները դեռ կարծում էին, թե Արան քնած է…

Ամբողջ գիշեր Արայի մայրն ու կինը ներսուդուրս են արել ննջարան, ականջ են դրել Արայի շնչառությանը: Կինն ասաց, թե Արան ծանր էր շնչում, բայց դա էլ ինքը վերագրել է խմածությանը…

Առավոտյան հերթական անգամ մայրը մտել է ննջասենյակ, տեսել է՝ Արայի ոտքերը վերմակի տակից դուրս են եկել: Ասել է. «Վա՜յ, էրեխիս ոտքերը ոնց են սառել»: Շոր է վերցրել, որ ծածկի… Բայց հասկացել են, որ չի շնչում… Անմիջապես շտապօգնություն են կանչել: Արձանագրվել է երիտասարդ տղամարդու մահը: Մահը վրա էր հասել ստացած վնասվածքներից ու ներքին արյունահոսությունից…

Կինն ասաց, որ երբ Արան պառկել է, ինքը նկատել է կարմիր հետքեր նրա կրծքավանդակի շրջանում: Կինն էլ է ամբողջ գիշեր հաճախ մտել ննջարան, ականջ է դրել ամուսնու շնչառությանը: Երեխայի շորը վերցնելու համար առավոտյան մտել է ննջարան, լսել է, որ Արան ծանր է շնչում: Իսկ հինգ րոպե հետո մտել ու այլևս  շնչառություն չի լսել…

Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանում հարցաքննվեց նաև Արայի մայրը:

Նա ասաց, թե նախկինում ամբաստանյալ Արմեն Համազասպյանի հետ թշնամություն չի ունեցել, բայց հիմա ունի:

Վկան ասաց, թե դեպքի նախորդ օրը Արմեն Համազասպյանի որդին իրենց տուն է եկել, Արային ասել է, թե հայրը նրան կանչում է: Արան գնացել ու շուտ վերադարձել է:

Մոր կարծիքով՝ տեղի ունեցած դեպքի մասին գիտեն Արմեն Համազասպյանը, վերջինիս որդին, ինչպես նաև նրանց հետ շփվող առնվազն երեք ընկերները:

Երբ դեպքի օրը Արան տուն է մտել, գնացել ննջարան ու պառկել, իրենց տան մոտ կանգնել են երկու-երեք մեքենա: Արային են հարցրել: Իրենք ասել են, որ Արան քնել է: Այդ տղաներն ասել են՝ էկել էինք տենանք մորքուրը՝ Արայի մայրը, ո՞նց ա: «Ե՞րբ էին նրանք իմ մասին հարցրել… Նրանց Արմենն էր ուղարկել… Էդ ժամանակ ես չգիտեի, որ իմ տղեն կռիվ ա արել… Արոյին մեր ավտոյով տուն էր բերել Արմենը, նա իր հեռախոսն էլ թողել էր մեր մեքենայի մեջ… Արոյին բերել ու անմիջապես հեռացել էր… Երբ Արոն քնել էր, կինը որոշ ժամանակ հետո ասավ՝ առավոտը որ Արոն զարթնի, մարմնին կապույտ հետքեր լինեն, չվախենաս… Ասավ, որ Արոն կռվի մեջ ա ընկել… Ես անմիջապես ասի՝ շորերը բեր տեսնեմ… Առավոտը ես եմ ասել՝ մեքենայի դռան վերևի արյունը մաքրի, ամոթա, մտքովս չէր անցնում, որ իմ տունը արդեն քանդվել ա…

Երբ գիշերը Արմենի հետ հեռախոսով խոսեցի, ինձ ասավ՝ տեղի ունեցածից խաբար չեմ, բայց մի նեղվի… Եթե գոնե ասեր՝ Արոն լավ ծեծված ա՝ հենց գիշերը կտանեի հիվանդանոց… Ես հիմա ի՞նչ պատասխան տամ իմ թոռներին, որ իմ դեմքին են նայում… Արոյին ծեծողները Արմենն ու իրա շայկեն են էղել, քննիչին մեռա ասելով… Քննիչն ինձանից երկու ամիս ցուցմունք չի վերցրել, մինչև կռվի մյուս մասնակցիների մարմինների վրայի հետքերն անցել են, նրանք երկրից դուրս են եկել… Արոյի ձեռքերին լրիվ ատամների հետքեր էին… Արմենը սուտ է ասել… Ֆիզիկապես իմ տղեն Արմենից ուժեղ էր, Արմենը մենակ իմ տղուն չէր կարող ծեծել… Ես մեղավոր էի, որ անմիջապես չմտա ննջարան, չասի՝ տղա ջան, ի՞նչ ա էղել… Կռիվը, իմ կարծիքով, էրկու տեղ ա էղել, տղուս ուշքը գնացել ա, վրան ջուր են լցրել, շորերը, մեքենայի նստատեղը լրիվ թաց էին… Իմ տղեն ո՛չ վախկոտ էր, ո՛չ խեղճ, եթե մենակ Արմենը լիներ, նրա մարմնին դժվար էդքան հարված հասցրած լիներ, էդքան ջարդած լիներ իմ տղին… Ես ոչ մի բառ իմ տղու հետ չեմ խոսել… Ամբողջ գիշեր պատերից բռնած մտել եմ ննջարան, նայել եմ ու դուրս եմ էկել… Երբ Արոյի մեքենան կանգնեց մեր տան մոտ, երկու դռան ձայն է լսվել, նրա հետ մարդ ա էղել… Մենակ էն եմ ուզում՝ արդարություն ըլնի, էրկու էրեխեն որբ են մնացել, իմ սարի պես տղուն Արմենը մենակ չէր կարա էդքան վնասվածք հասցնի…»:

Տուժողի հարազատները շարունակում են պնդել, որ Արային ծեծել են խմբով, իսկ ամբաստանյալի աթոռին միայն Արմեն Համազասպյանն է, ով ճիշտը չի ասում…

Հաջորդ դատական նիստին՝ հունիսի 9-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունը, որոնց մի մասին բերման ենթարկելու որոշումներ կայացվեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում