Եվա Մենդեսը վերջապես միացել է հայտնի Instagram սոցցանցին, սակայն 41-ամյա դերասանուհին դա արել է ոչ թե իր շքեղ մարմինը ցուցադրելու, այլ հիվանդ տղային օգնելու համար ուշադրություն գրավելու նպատակով: Այս մասին հաղորդում է viva.ua-ն:
Սև-սպիտակ լուսանկարում Մենդեսը նկարվել է «Հուսանք և աղոթենք Էնդրյու Ուիլյամսի համար» գրառումով վերնաշապիկով: Դերասանուհին օգնում է երեխայի ծնողներին փող հավաքել նրա բուժման համար: