ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ժամանել է Հայաստան: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում`Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, Պլատինին հանդիպեց լրագրողների հետ:
«Եթե չվերընտրվեի, երևի թե չէի գա այսօր (ժպտում է): Շատ ուրախ եմ լինել այստեղ: Բուլղարիա գնալու ճանապարհին որոշեցի այցելել Հայաստան: Նաև վաղուց չէի տեսել իմ ընկեր Ռուբենին: Որևէ կոնկրետ ծրագիր չունենք: Ֆեդերացիաների աշխատակիցների հետ հաճախ ենք հանդիպում ՈւԵՖԱ-ում: Իհարկե, ոչ մի խնդիր չունենք Հայաստանի հետ:
Եվրոպայի առաջնությունն ընդլայնվում է: 24 թիմ է մասնակցելու: Իմ կարծիքով՝ Եվրոպայում կա բարձրակարգ 24 թիմ մրցաշարին մասնակցելու համար: Քանի որ թիմերի թիվն ընդլայնվել է, մրցակցությունն ավելի կմեծանա: Առաջ 16 թիմ էր մասնակցում, և շատ թիմեր զգում էին, որ ուղղակի չեն կարող որակավորվել: Այժմ այդ թիմերի շանսերն ավելի են մեծանում»,- նշել է Պլատինին:
Մանրամասները՝ տեսանյութում