Wednesday, 24 04 2024
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ

Սուրիկ Խաչատրյանը չի կարող լինել իր նկատմամբ մահափորձի հեղինակը

«Հանրապետական կուսակցությունը զբաղվում է բոլոր հանրապետականների խնդիրներով և հարցերով: Իսկ ինչը գտնվում է իրավական դաշտում, դրանով պետք է զբաղվեն իրավապահները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞, որ ՀՀԿ-ն լրջորեն մտածի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին, քանի որ վերջինիս և իր ընտանիքի շուրջ քրեական մթնոլորտը գնալով ահագնանում է:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Սյունիքում Ս. Խաչատրյանի մեքենայի վրա կրակել են: Իսկ մայիսի 2-ին նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Սյունիքի Սըդղի գյոլ վայրում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում վնասվել է գորիսեցիներից մեկի աչքը, և նա զրկվել է տեսողությունից:

Վ. Բաղդասարյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Խաչատրյանների ընտանիքի շուրջ քրեական մթնոլորտը թեժանում է: Նա ասաց, թե իրավապահները պետք է մանրակրկտորեն ուսումնասիրեն ինչպես նախորդ բոլոր դեպքերը, այնպես էլ վերջինը՝ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցները:

«Իրավապահները դրան գնահատական կտան, հայտարարություն կանեն, որից հետո եթե Հանրապետականը զգա, որ Սուրիկ Խաչատրյանը որևէ խնդիր ունի, որևէ առնչություն ունի՝ կքննարկենք: Սուրիկ Խաչատրյանն այսօր Սյունիքի մարզպետն է, և նրա աշխատանքի վերաբերյալ ՀՀԿ-ն որևէ դժգոհություն չունի: Ընդհակառակը՝ նա իր աշխատանքը կատարում է շատ պարկեշտ և լավ»,- ասաց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չհամաձայնեց նաև այն դիտարկման հետ, թե հանրության մոտ Սուրիկ Խաչատրյանի կերպարն այնքան բացասական է, որ մարդիկ նույնիսկ մտածում են, թե նա ինքն է իր նկատմամբ «մահափորձի» հեղինակը. չէ՞ որ մեքենայի վրա արձակված բազմաթիվ կրակոցների արդյունքում որևէ մեկը չի վնասվել: «Ես ցավում եմ, որ հանրությունը նմանատիպ կարծիք ունի, համենայնդեպս՝ Սուրիկ Խաչատրյանը չի կարող նման ձևով վարվել ինքն իր նկատմամբ»,- եզրափակեց Վ. Բաղդասարյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում