«Արտաշատ քաղաքում մենք որևէ մի թեկնածուի չենք պաշտպանում: Եղել է քննարկում, որոշել ենք որևէ մեկին չպաշտպանել: Իսկ եթե հետո լրացուցիչ որոշում լինի, կանդրադառնանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, որ Արտաշատ քաղաքի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Արդյո՞ք ԲՀԿ-ն չի պաշտպանի Ա.Աբրահամյանի թեկնածությունը: Չէ՞ որ նա ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան է: «Բարեկամությունն ու խնամիությունը որևէ կապ չունեն քաղաքականության հետ»,- ասաց Մ.Մելքումյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում