Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը քաղաքական է. ՈւԵՖԱ-ն այդ հարցում անզոր է. Միշել Պլատինի

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ժամանել է Հայաստան: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում`Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, Պլատինին հանդիպեց լրագրողների հետ:

«Եթե չվերընտրվեի, երևի թե չէի գա այսօր (ժպտում է): Շատ ուրախ եմ լինել այստեղ: Բուլղարիա գնալու ճանապարհին որոշեցի այցելել Հայաստան: Նաև վաղուց չէի տեսել իմ ընկեր Ռուբենին: Որևէ կոնկրետ ծրագիր չունենք: Ֆեդերացիաների աշխատակիցների հետ հաճախ ենք հանդիպում ՈւԵՖԱ-ում: Իհարկե, ոչ մի խնդիր չունենք Հայաստանի հետ:

Եվրոպայի առաջնությունն ընդլայնվում է: 24 թիմ է մասնակցելու: Իմ կարծիքով՝ Եվրոպայում կա բարձրակարգ 24 թիմ մրցաշարին մասնակցելու համար: Քանի որ թիմերի թիվն ընդլայնվել է, մրցակցությունն ավելի կմեծանա: Առաջ 16 թիմ էր մասնակցում, և շատ թիմեր զգում էին, որ ուղղակի չեն կարող որակավորվել: Այժմ այդ թիմերի շանսերն ավելի են մեծանում:

Հուսով եմ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցավարը չի սխալվի «Յուվենտուս»-ի օգտին, որպեսզի բոլորը հետո չասեն, որ իմ մեղավորությունն էր: Լավ է, որ իտալական թիմը նորից բարձր մակարդակի է վերադառնում: Հուսով եմ, որ կհաղթի լավագույնը: Ես չեզոք եմ:

ՈւԵՖԱ-ում ունենք աշխատակից, որն անընդհատ գալիս է Հայաստան՝ ֆուտբոլը զարգացնելու նպատակով: Փորձում ենք մասնավորապես Արլ. Եվրոպայում մեծ ջանքեր գործադրել, որպեսզի տաղանդավոր ֆուտբոլիստները կարողանան աճել:

ՈւԵՖԱ-ն օգնում է ասոցիացիաներին ունենալ գեղեցիկ դաշտեր, ինչպիսիք կան Հայաստանում: Բայց նաև լավ կլինի, որ այս դաշտերի վրա խաղացող լավ ֆուտբոլիստներ ունենանք: Արդեն 2 տարի է, ինչ մենք շատ ինտենսիվ կերպով փորձում ենք զարգացնել տարբեր երկրների պատանի ֆուտբոլիստների:

Խնդիրներ գոյություն ունեն ամբողջ աշխարհում: Փորձում ենք ինչ-որ կերպ լուծել ֆուտբոլում ծառացած խնդիրները: Կան հարցեր, որոնք ավելի հեշտ լուծելի են, քան մյուսները: Մեր խնդիրն այն է, որ գործադրենք բոլոր ջանքերը ֆուտբոլում ռասիզմի նկատմամբ անհանդուրժող լինելու համար: Անում ենք հնարավորը, ինչ մեր ուժերի սահմաններում է: Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը քաղաքական հարց է: ՈւԵՖԱ-ն այս հարցում անզոր է:

Արդեն քանի տարի ցանկանում էի, որպեսզի Չեմպիոնների լիգայի ընտրական առաջին զամբյուղում լինեն ազգային առաջնությունների չեմպիոնները: Նախկինում հաշվի էինք առնում վերջին 5 տարիների ցուցանիշը: Բայց առաջնային պետք է լինի թիմը, որը հաղթել է ազգային առաջնությունում: Խոշոր առաջնությունների 8 չեմպիոնները կլինեն առաջին խմբում: Չեմ կարող ասել՝ դա առավելություն կտա, թե ոչ: Չեմպիոն լինելու համար պետք է հաղթել բոլորին»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում