Չինաստանում հայտնվել է կեղծ՝ պլաստիկե բրինձ, որը պատրաստված է կարտոֆիլից ու պլաստմասսայից: Բժիշկ-փորձագետները արդեն նախազգուշացրել են գնորդներին, որ արհեստական բրինձը վնասակար է առողջության համար: Դրա օգտագործումը կարող է հանգեցնել մահվան:
Հարկ է նշել, որ պլաստմասսե բրինձը Չինաստանում հայտնաբերել են դեռ մի քանի տարի առաջ, սակայն այն հիմա արագորեն տարածվել է Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Վիետնամում, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրներում: Սակայն այդ երկրների իշխանությունները դեռ չեն մեկնաբանել հաղորդագրությունը:
Մալայզիայի գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ կեղծ բրնձի վերաբերյալ որևէ բողոք չեն ստացել:
Ինչպես գրում է Shanghaiist-ը, պլաստմասսե բրինձը տեսքից նման է իսկականին, սակայն անգամ եփելուց հետո ամուր է մնում, այնպես որ՝ կեղծը հնարավոր է տարբերակել: