Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մարտի 1-ը` նոր մարտի առիթ

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանի դերակատարության խնդիրը կարևոր հանգամանք է, թերևս, ոչ միայն այդ իրադարձության իրավական գնահատականի ամբողջականությանը հասնելու, այլ նաև թե՛ այդ ժամանակահատվածի, թե՛ ներկայիս ներիշխանական քաղաքական դասավորությունն ու նրբերանգները հասկանալու համար:

Ահա թե նաև ինչու է առարկայական, թե այդ իրադարձությունների ընթացքում ի՞նչ դերակատարում է ունեցել, որոշումների կայացման հարցում ի՞նչ աստիճանի մասնակցություն է ունեցել Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ դե յուրե լիազորությունների առումով նա այդ ժամանակ ուներ բավական լայն հնարավորություններ, որպեսզի կարողանար ազդել իրավիճակի վրա և թույլ չտալ, որ այն զարգանար ողբերգական սցենարով: Ներկայումս փորձ է արվում ձևավորել հանրային կարծիք, թե Մարտի 1-ը ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին, և նույնիսկ նրան խոցելի դարձրեց Ռոբերտ Քոչարյանի համար:

Սերժ Սարգսյանը նախագահական հավակնություններ է դրսևորում դեռևս 2005 թվականից, հետևաբար նա գուցե բավական երկար ժամանակ է ունեցել ներքաղաքական տարբեր զարգացումներ հաշվարկելու, ուժերի տարբեր դասավորություններ պատկերացնելու և հասկանալու համար, որ Ռոբերտ Քոչարյանը որքան էլ ընդհանուր շահեր ունի իր հետ, այդուհանդերձ իշխանության հոգեբանությունն ու տրամաբանությունը պակաս ազդեցիկ չեն և ենթադրում են, որ Քոչարյանն, այդուհանդերձ, չի ցանկանա, որ իր հաջորդը լինի իրենից ավելի ուժեղ, առավել ևս, եթե նա մտադրություն չունի հեռանալու ակտիվ քաղաքականությունից և դառնալու «երիտասարդ թոշակառու»: Գոնե այդ հայտարությունից հետո Սերժ Սարգսյանը պետք է որ լավ պատկերացներ` Քոչարյանն ամեն առիթ օգտագործելու է նրան իրենից կախված նախագահ դարձնելու համար: Հետևաբար, Մարտի 1-ի իրադրության ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է որ գիտակցեր, թե իրադրության ողբերգական զարգացման դեպքում ինքն ինչ մեծ կախվածության մէջ է ընկնելու այդ ողբերգությունից, հետևաբար նաև Ռոբերտ Քոչարյանից, ով ստանձնել էր այդ ողբերգության հրամանատարությունը:

Ուրեմն ինչո՞ւ Սերժ Սարգսյանը այդ օրը էական քայլեր չի ձեռնարկել ողբերգական զարգացումներ թույլ չտալու և «թեթև աղմուկով» ամեն ինչ ավարտելու համար: Իսկ գուցե արել է, բայց նրան համոզել են, որ թեթև աղմուկով ոչինչ չի ավարտվի, և պետք է ի վերջո կրակել: Իհարկե, տարբերակ է, և շատ դժվար քննելի տարբերակ, քանի որ միայն իշխանության ներսում անմիջական ականատես լինել է պետք պատկերացնելու համար, թե ինչ վարկածներ, տարբերակներ են շրջանառության մեջ դրվել, և ով ում վրա ինչ հոգեբանական ազդեցության փորձեր է կատարել իշխանական շրջանակում:

Բայց կա նաև տարբերակ, որ Սերժ Սարգսյանը պարզապես անզոր է եղել ազդելու իրադարձությունների զարգացման վրա: Համենայնդեպս, դա այդքան էլ անիրատեսական տարբերակ չէ, եթե հիշենք Ռոբերտ Քոչարյանի վերջերս կատարած հայտարարությունն այն մասին, որ ինքն է շատ պաշտոնյաների հորդորել` մտնելու ՀՀԿ ու հզորացնելու այդ կուսակցությունը: Այսինքն` չի բացառվում, որ թեև Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն էր, թեև նա փաստացի գլխավորում էր մի ուժ, որը 2007 թվականի ընտրությանը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն էր ձևավորել, այդուհանդերձ նա իշխանություն չուներ այդ ուժի նկատմամբ, հետևաբար չէր կարող օգտագործել իշխանության գործողությունների վրա ազդելու իր լծակը` խորհրդարանը: Իսկ այդ իմաստով ներկայումս հարց է առաջանում, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն իր նախագահության երեք տարիների ընթացքում կարողացել է շտկել այդ իրավիճակն ու այժմ տնօրինում է ՀՀԿ-ն, հանդիսանում է այդ կուսակցության իրական առաջնորդը, այսինքն` իրենն է ՀՀԿ իշխանությունը:

Փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը կարծես թե հուշում է, որ երեք տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը կարողացել է ՀՀԿ-ում և ընդհանրապես իշխանական համակարգում չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն ու ավելացնել իր ազդեցության չափը` հասցնելով եթե ոչ լիակատարի, ապա գոնե լիարժեքի` իշխանական գործողությունները տնօրինելու և վերահսկելու տեսանկյունից: Այդ իմաստով հատկանշական է այն, ինչ տեղի է ունենում ոստիկանական համակարգում, որտեղ Թամամյանի հայտնի գործը խոստանում է դառնալ մի կծիկ, որը կարող է երկար բացվել` բացվել անգամ մինչև Մարտի 1:

Ըստ երևույթին, դա կհամարվի Սերժ Սարգսյանի իշխանության հաստատման լիարժեք և առավել հավաստի վկայություն: Եթե կծիկը շարունակվի բացվել և մոտենալ Մարտի 1-ին, թեկուզ ոչ ուղղակի մեղադրանքների, այլ պարզապես առնչություն ունեցող անձերի հանդեպ այլ հիմք ունեցող գործողությունների տեսքով, ապա դա կվկայի, որ Սերժ Սարգսյանն իրեն լիարժեք վստահ է զգում և մտավախություն չունի, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայումս, իսկ ընդդիմությունն էլ ապագայում այդ ամենը բումերանգի նման կվերադարձնեն իրեն: Բայց, միևնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ Մարտի 1-ի թեմայի հնարավոր ուղղակի կամ անուղղակի գեներացումը ոչ թե Սերժ Սարգսյանի հաստատած լիարժեք իշխանության հետևանք է, այլ հենց այդ իշխանության հաստատման գործիք:

Այսինքն` տեսնելով, որ իշխանության մեջ քոչարյանական ազդեցությունը թուլացնելու մնացյալ փորձերը չեն տալիս ցանկալի արդյունք, Սերժ Սարգսյանը միգուցե փորձում է դիմել վերջին հնարավորությանը` Մարտի 1-ի գործը գեներացնելով Քոչարյանի վրա ճնշում բանեցնելու միջոցին: Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ առաջիկայում այդ միջոցին պետք է պատասխանի Քոչարյանը: Հարց է իհարկե` նա կպատասխանի նո՞ւյն հարթության վրա, թե՞ կփորձի գտնել իր համար նվազ խոցելի հարթություն: Նաև հարց է` կորոշի անձա՞մբ, թե՞ միջնորդավորված պատասխանել: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի թեման դեռևս անձամբ չի շոշափում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում