Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Գաբրիել Ղազարյանն ամփոփել է աշխատանքային առաջին տարին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր` մայիսի 20-ին, ամփոփել է պաշտոնավարման 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքները:

Նախարարը ներկայացրել է սպորտի բարձրագույն նվաճումների, մասսայական և մանկապատանեկան սպորտի, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտներում կատարված աշխատանքները:

Գ. Ղազարյանը խոսել է իր մարզային այցելությունների արդյունքների մասին` նշելով, որ անձամբ լինելով տեղերում՝ արդեն կարող է հստակ գնահատել մարզադպրոցների և մարզակառույցների շենքային պայմանները, գույքային պահանջները, մարզաբազաներում տիրող իրավիճակը:

«Ամենակարևորը, իմ կարծիքով, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման նպատակով հանրակրթական դպրոցների հետ տարվող աշխատանքը պետք է լինի»,- նշել է նախարարը և տեղեկացրել, որ այդ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ Նախագահի և վարչապետի հանձնարարությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարությունների ու Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով:

Նախարար Ղազարյանն անդրադարձել է նաև ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող նոր մարզական միջոցառումներին, որոնց մասնակցելու են հաշմանդամները և նախադպրոցական հիմնարկների սաները։ Նախարարը խոսել է ազգային կոխ ըմբշամարտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև մարզիկների համար առողջապահական ապահովագրություն իրականացնելու մասին:

Գ. Ղազարյանը լրագրողներին ներկայացրել է նաև միջազգային համագործակցության ոլորտում նախարարության կողմից տարվող աշխատանքները և նշել, որ համակողմանիորեն ուսումնասիրվում են միջազգային փորձը, հարևան երկրներում իրագործվող ծրագրերը և տեղեկացրել, որ մինչև ընթացիկ ամսվա վերջը Երևան են ժամանելու Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի սպորտի ոլորտի ղեկավարները: Քննարկվելու են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում