Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Ֆրանսիայի Բաց առաջնության որակավորման երկրորդ փուլի ուղեգիր է նվաճել:
21-ամյա հայուհին 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել Ստեֆանի Ֆոգտի նկատմամբ:
Դասակարգման աղյուսակում 117-րդ տեղը զբաղեցնող Գասպարյանը որակավորման երրորդ փուլ դուրս գալու համար կմրցակցի չինուհի Չժան Կայլինի հետ: