Մայիսի 2-ին Լաս Վեգասում կայացած Մեյուեյզեր-Պակյաո մենամարտի մի շարք երկրպագուներ հայցերով դատարան են դիմել:
32 հայց ներկայացվել է ընդդեմ Պակյաոյի՝ ուսի վնասվածքը թաքցնելու համար: Մի շարք հայցեր էլ ուղղված էին մենամարտի կազմակերպիչներին՝ տոմսերի բարձր արժեքի համար: Երկրպագուները դժգոհ էին, որ «դարի մենամարտ» կոչվածն իր դիտարժանությամբ զիջում էր բազմաթիվ մենամարտերի:
«Մենամարտն անհետաքրքիր էր, դանդաղ և անգույն: Այն ուշադրություն էր գրավել միայն իր գովազդի շնորհիվ, որն, իհարկե, իրականության հետ ոչինչ չուներ»,- Daily Express-ը մեջբերում է հատված հայցերից մեկից: