Բիտքոին կրիպտոարժույթը հասել է նյույորքյան NYSE բորսա։ Ֆոնդային բորսայում կհայտնվի NYXBT ցուցիչ։ Այժմ ներդրումային որոշումներ կարող է ընդունել ներդրողների լայն շրջանակ։ Այս մասին հայտնում է Vesti-ն։
Ամերիկյան ֆոնդային բորսան օրական մեկ անգամ կհրապարակի տեղեկատվություն կրիպտոարժույթի միջին արժեքի մասին, որը կդառնա ինքնատիպ ուղենիշ ներդրողների համար։
Անցած տարվա կեսին բիտքոինը դարձավ սենսացիա։ Համակարգչային խաղի բաղադրիչից այն վերածվեց ամենահեռանկարային վճարային միջոցներից մեկի։