Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ինչպես են հայ աղջիկները հավաքագրվել և պոռնկությամբ զբաղվել Դուբայում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Հերիքնազ Խաչատրյանի գործի դատական քննությունը:

2014 թվականի գարնան վերջին նույն դատարանում ավարտվել է Հերիքնազ Խաչատրյանի քրոջ՝ Բավական Խաչատրյանի գործի դատական քննությունը:

Կազմակերպված խմբի կազմում թրաֆիքինգի՝ սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու համար հայ կանանց հավաքագրելու մեղադրանքով Բավականը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Հիմա թրաֆիքինգի մեղադրանքով դատվում է Բավականի 35-ամյա քույր Հերիքնազը:

Ըստ մեղադրանքի՝ Հերիքնազ Խաչատրյանը, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մարմնավաճառությամբ, ներգրավվել է Նելլի Ներսիսյանի ղեկավարած կազմակերպված խմբի մեջ ու, խմբում կատարված դերաբաշխման համաձայն՝ քրոջ՝ Բավականի հետ կատարել է հայ կանանց հավաքագրելուն, Դուբայ տեղափոխելուն, թաքցնելուն ուղղված գործողություններ:

Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված ինչպես թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի կազմում կանանց հավաքագրելու, Դուբայ ուղարկելու, այնպես էլ հավաքագրելու փորձ անելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3 -րդ մասի 1-ին և 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:

Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ 2008 թվականից Հերիքնազ Խաչատրյանը թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի կազմում, իր քրոջ հետ միասին հայ կանանց հավաքագրել ու Դուբայ է տեղափոխել՝ այնտեղ սեռական շահագործման ենթարկելու նպատակով:

Հերիքնազին մի քանի հանցադրվագ է մեղսագրված:

Տուժող Ելենային Հերիքնազը հեռախոսազրույցի միջոցով, իսկ քույրը՝ Բավականը, անձնական հանդիպման ժամանակ համոզել են, որ Դուբայում բարձր վարձատրվող աշխատանք կարող են առաջարկել:

Ելենան հավատացել է, մեկնել է Դուբայ, բայց այնտեղ ընդդիմացել է, պահանջել է իրեն հետ ուղարկել Հայաստան: Դուբայ ժամանելու հաջորդ օրը Ելենային հետ են ուղարկել Հայաստան: Սա 2008 թվականի ամռանն է եղել:

2009 թվականի դեկտեմբերին Հերիքնազը հեռախոսով խոսել է տուժող Աննայի հետ, համոզել է, թե Մոսկվայում նրան կարող է բարձր վարձատրվող աշխատանքով ապահովել: Աննան համաձայնել է մեկնել:

Բայց Աննայի համար Հերիքնազն ուղարկել է Արաբական Էմիրություններ մուտքի թույլտվություն:

2010 թվականի հունվարի 7-ին Բավականը Աննային Հայաստանից ճանապարհել է Դուբայ: Տեսնելով, որ իրեն իրականում ոչ թե Մոսկվա են ուղարկում, այլ Դուբայ, հասկանալով, որ խաբվել է, ըստ մեղադրանքի, Աննան Դուբայի օդանավ նստելիս պատռել է Էմիրաթներ մուտքի թույլտվությունը: Այդ փաստաթղթի բացակայության պայմաններում նրան արգելել են մուտք գործել Էմիրաթներ, հաջորդ օրը նա վերադարձել է Հայաստան:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հերիքնազը հավաքագրել է նաև տուժող Անահիտին, բայց նա իր մտերմուհուց տեղեկացել է, թե ինչ նպատակով են իրեն Դուբայ ուղարկում, ու հրաժարվել է մեկնել:

Ըստ մեղադրանքի՝ Հերիքնազը ևս երկու կանանց՝ Աննային ու Շուշանին փորձել է հավաքագրել, բայց այդ կանանց հարազատները, ծանոթները նրանց հետ են պահել Դուբայ մեկնելու մտադրությունից: Այս երկու դրվագով Հերիքնազը մեղադրվում է հանցափորձի համար:

Ամբաստանյալ Հերիքնազը հայտարարել է, թե իրեն առաջադրված մեղադրանքները սուտ կեղծիքներ են, նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատարան էին բերման ենթարկվել վերջին երկու դրվագների վերաբերյալ ցուցմունքներ տված վկաները Տավուշի մարզից:

Վկա Ռիտան տուժող ճանաչված կանանցից Աննայի մայրն է: Նա ասաց, թե իր մոր մահվան կապակցությամբ իրենց համագյուղացի Նվարդը եկել է իրենց ցավակցելու, զրուցել են: «Նվարդը աղջկաս ասավ՝ մի օքմին կա, աշխատողներ ա ման գալի, ուզում են տանեն արտասահման՝ աշխատացնեն: Աղջիկս ասավ՝ մինչև տենամ ոչ էդ օքմնին, չեմ կարա պատասխան տամ… Էքսի օրը աղջկաս հետ պոլիկլինիկա գնացինք, Նվարդին տեհանք… Ասավ՝ էդ աշխատանք առաջարկողը գալու ա… Աղջիկս գնացել էր Նվարդի տուն, հանդիպել էր, խոսել էին… Էդ օրը ինձ բան չասավ… Հաջորդ օրը ասավ՝ որ զանգեն՝ կհրաժարվես, կասես՝ աղջիկս չի գալիս: Էրեխին զանգում էին, ինքը չէր պատասխանում… Ես Նվարդի հետ խոսացի, ասի՝ էս ի՞նչ բան եմ իմանըմ, էրեխիս տեղափոխըմ են ուրիշ երգի՞ր, դու իրա ծնողից կպրծնե՞ս, որ ղրկես էդ գործին… Նվարդն ասավ՝ էդ ի՞նչ ես ասըմ… Հետո Նվարդի համարից մի ուրիշը խոսաց, թե՝ խի՞ չես թողըմ գա աշխատի, բերի իրա պարտքերը փակի, իրա հմար տուն առնի: Ասի՝ իմ էրեխեն չտի գա, էդ հարցերով էլ ստեղ չզանգես: Կարող ա ասել եմ՝ ոստիկանություն կզանգեմ, բայց չեմ զանգել… Նա էլ էն, որ տղամարդը չի խոսա, էդ խոսքերով ինձ անպատիվ բաներ ասավ ու հեռախոսն անջատեց… Դրան՝ Բավականին, էն առաջի դատին եմ տեսել, դեռ ինքն էլ ինձ հարցրեց. «Ես քու համարը ո՞րտեղից պտի իմանայի»… Իմ էրեխեն ոչ մի տեղ ել չգնաց… Իրանց խոսալուց էրեխեն գլխի էր ընկել՝ ինչ աշխատանքի են տանըմ… Էրեխեն ինձ գլխի գցեց, թե արտասահման են տանըմ՝ ինչ-որ մարմնա… մարմնա… վաճառության… Էրեխեն հրաժարվեց… Ինքը էն ժամանակ Սեթոյի օբեկտըմ մատուցողուհի էր… Իմ կարծիքով՝ համագյուղացի Նվարդը ոնչ տեղյակ էր, ոնչ էլ նա իմ աղջկան համոզել ա: Մենակ Բավականն ա համոզել, թե իրա քիրը արտասահմանում ա, նրա մոտ ա ուղարկում աշխատանքի…»:

Այս վկայի զգացմունքային ցուցմունքից հետո Հերիքնազ Խաչատրյանի պաշտպան Հ. Գևորգյանը հայտարարեց, թե վկայի ցուցմունքը կապ չունի իր պաշտպանյալի հետ: Վկայի աղջկան փորձել են հավաքագրել, թե ինչ են արել, նրա աղջիկը ոչ մի տեղ չի գնացել, Բավականն էլ արդեն դատվել է, իսկ Հերիքնազ Խաչատրյանն այդ ամենի հետ ոչ մի կապ չունի:

Վկա Արսենը ժամանել էր սպորտային հագուստով: Ասաց, թե ուրիշ հարմար շոր չուներ:

Արսենի ծնողները եղել են Հերիքնազի ծնողների հարևանները: Այդտեղից է Արսենը ճանաչել Հերիքնազին ու նրա քույր Բավականին: Հետո Արսենի ծնողները ամուսնալուծվել են, Արսենը մայրիկի հետ տեղափոխվել է Տավուշի մարզի գյուղերից մեկը: Ամուսնացել է Նվարդի հետ, համատեղ կյանքից ունեն մեկ որդի: Ներկայումս ամուսնալուծված են, որդին Նվարդի մոտ է, բայց Արսենը, իր ասելով, հաճախակի հանդիպում է որդուն:

2009 կամ 2010 թվականին՝ Արսենը լավ չէր հիշում, Հերիքնազը տաքսիով եկել էր նրանց գյուղ, հյուրընկալվել էր նրա ընտանիքում:

Արսենը հիշում էր, որ այդ ժամանակ իր երեխան դեռ «քյորփա էր»՝ «երևի 3-2 տարեկան՝ էն, որ դեռ բարուր են անում»:

Արսենը չկարողացավ ստույգ հիշել նաև, թե ներկայումս քանի տարեկան է իր որդին, ասաց՝ «5-6 տարեկան կլինի»: Արսենի հետ բերման էր ենթարկվել նաև նրա նախկին կին Նվարդը, ով դատարան էր եկել իրենց որդու հետ, այնպես որ երեխան Արսենի աչքի առաջ էր: Դատական երկարատև նիստից հոգնած երեխան ի վերջո կուչ եկավ ու քնեց դատարանի նստարանին:

Արսենն ասաց, թե իրենց տուն եկած Հերիքնազը, ում նաև Հասմիկ են ասում, երեխայի համար նվերներ էր բերել: «Բացի էրեխուն սիրելուց ու խրոված անելուց՝ ուրիշ բան չի արել… Ես նրանից վատ բան չեմ տեսել… Էկել ա, իրան հարազատորեն հարգել ենք, սիրել ենք, խոսացել ենք… Ես գնացել-էկել եմ, իրանք աղջկեքով զրից են արել, ես շատ չեմ խորացել, կուրսի չեմ էլել… Մեր տուն էդ մի անգամն ա էկել ու ֆսյո…Հետո նա Հայաստանից գնացել ա, էլ նրան չեմ տեսել…»:

Արսենի իմանալով՝ Հերիքնազը արտասահմանում է ապրել ու աշխատել: Թե որ երկրում և որպես ինչ է աշխատել՝ ինքը չգիտի. «Թողեք իմ ձևի ասեմ… Քննիչը տարբեր երկրների անուններ ա տվել՝ Գերմանիա, Ճապոնիա, Ամերիկա, Դուբայ, ես էլ կյանքում գեղից դուս էկած չեմ, ինչ անուն քննիչը տվել ա՝ ասել եմ՝ հա… Անգրագետ մարդ եմ, էդ էլ ծիծաղելու բան չի… Ես մի քսան տարի Հերիքնազին չէի տեսել… Վաբշե կապ չի էղել մեր մեջ… Հերիքնազի քրոջը Բավո են ասել՝ Բավական, նրան էլ տասը տարուց ավել չէի տեսել…»:

Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր՝ երբ Հերիքնազն իրենց տուն է եկել, խոսակցության ժամանակ ասել է, թե ապրում է արտասահմանում՝ Դուբայում կամ Ամերիկայում, աշխատում է որպես մատուցողուհի: «Որպես կինարմատ՝ նրա հետ շատ չեմ խոսել… Ես Հերիքնազին ընդունել եմ որպես նորմալ աշխատող աղջիկ: Որ իմանայի մարմնավաճառության մասին՝ բացառվում ա, որ նա իմ տուն մտներ… Ասավ՝ օբյեկտում աշխատըմ եմ, տենց մի բան…»:

Արսենի նախկին կին Նվարդը հենց սկզբից հայտարարեց, թե ծանր «օպերացիա է տարել, հինգ ժամ եղել է նարկոզի տակ, շատ բան չի հիշում»:

Նվարդը վեց երեխա ունի, մեկը՝ փոքրը, Արսենի հետ համատեղ կյանքի ընթացքում՝ 2009 թվականի մայիսին է ծնվել:

Նվարդն ասաց, թե Հերիքնազն իրենց տուն՝ գյուղ է եկել 2009 թվականին, երբ իր փոքր տղան մի քանի ամսական էր: Հերիքնազը խոսակցության ժամանակ ասել է, թե Ամերիկայում է ապրում, ամուսնացած է, խանութներ, ռեստորան ու հյուրանոց ունի, էդ բոլորն ինքն է աշխատեցնում՝ «շեֆ ա, ինչ ա», միաժամանակ ասել է, թե իրեն Ամերիկայից «դեպորտ են արել», բայց ինքը գործերը դասավորում է, որ հետ գնա: Այդ այցելության ժամանակ Նվարդը նկատել է, որ Հերիքնազը հեռախոսով անգլերեն բառերով խոսում է, ենթադրել է՝ «նշանածի» հետ էր խոսում, քանի որ նա անընդհատ ասել էր՝ այ լավ յու:

Հերիքնազի քույր Բավոն՝ Բավականը, Նվարդի տուն է գնացել 2013 թվականին, երբ Նվարդը Արսենից բաժանվել էր: Բավականը Նվարդի տուն է գնացել իր եղբոր ու մոր հետ: Ցանկացել են աղջիկ ուզել եղբոր համար, եղբայրը այդ գյուղից մի աղջկա հետ համացանցով շփվել է, բայց աղջիկը Բավականի եղբորը չի ուզել, ասել է՝ նա էրեխա ունի:

Բավականն իր հարազատների հետ գնացել է, բայց Նվարդին ասել է՝ երկու օր հետո նորից կգամ՝ էդ աղջկա վերջնական որոշումն իմանալու: Երկու օր հետո Բավականը նորից Նվարդի տուն է գնացել: Մինչև դա՝ արդեն նա ասել էր, թե իր քույր Հերիքնազը Ամերիկայում է ապրում, ամուսնացած է, խանութ ունի, էնտեղ աշխատելու համար հայ «կինարմատ» է ուզում:

Երբ Նվարդը գնացել է համագյուղացի Աննային տատիկի մահվան կապակցությամբ ցավակցելու, պատմել է Բավականի ասածը՝ թե մեկը կա, քույրը Ամերիկայում է ապրում, խանութներ ու ռեստորան ունի, աշխատող է ուզում՝ հայ կին: Աննան Նվարդին հարցրել է՝ դո՞ւ ինչու չես գնում: Նվարդն էլ պատասխանել է, թե իրեն ասել են՝ տարիքդ մեծ է, բացի այդ՝ փոքր երեխա ունես, չի լինի:

Երբ Բավականը Նվարդի տուն է գնացել, Աննան էլ է գնացել, այնտեղ հանդիպել են: Նվարդը իջել է նկուղ, որ պահածոներ հանի՝ հյուրերին հյուրասիրի, դուրս է եկել, տեսել է՝ Աննան մի տեսակ է, նա հաց էլ չի կերել, գնացել է ու չի համաձայնել աշխատելու մեկնել Բավականի հետ:

Հաջորդ օրը Նվարդը հեռախոսով խոսել է Աննայի մայրիկի հետ, ով նեղացել է նրանից, թե իմ աղջկան էդ ո՞ւր էիր ուզում ուղարկեիր, բայց Նվարդը պնդեց, թե ինքը ոչինչ չի իմացել մարմնավաճառի աշխատանքի մասին, իրեն ասել են՝ Ամերիկա են ուղարկելու, որ խանութում աշխատի կամ մատուցող՝ Հերիքնազի ռեստորանում:

«Ես միջնորդություններ չեմ արել, շահագրգռվածություններ չեմ ունեցել…»,- պնդեց Նվարդը ու նկատողություն արեց ամբաստանյալի տեղում նստած Հերիքնազին. «Դեռ ծիծաղում է՞լ ես»: Հետո ասաց. «Ես էլ չեմ իմացել՝ սրանք ինչ մտքեր են ունեցել… Ես էլ եմ ուզեցել գնամ… Մյուս ծանոթիս՝ Շուշանին էլ ես ոչ մի բան չեմ առաջարկել: Բավականն է առաջարկել: Շուշանին իրա աշխատանքի տեղում չէին թողել…»:

Ըստ Նվարդի՝ երբ Բավականը բռնվել է, Հերիքնազը մի օր գիշերով զանգել է իրեն ու ասել է՝ ինչե՞ր եք արել, քվորս բռնել եք տվել: «Ես ասի՝ փոխանակ ես ծվամ ձեր վրա, դո՞ւք եք ծվում, էս ինչե՞ր բերիք իմ գլխին… Ես քննչական բաժնում եմ իմացել, որ Հերիքնազը ոչ թե Ամերիկայում ա էղել, այլ Դուբայում… Բավականը էնենց քյոքված էր… Նա Աննայի ու Շուշանի ծանր վիճակի մասին իմացել ա նրանց հետ խոսալու ժամանակ, ես ներկա չեմ էղել… Բավականն ասել ա՝ Հերիքնազին ազնիվ ու բարեխիղճ աշխատողներ են պետք, միայն՝ բարետես ու երիտասարդ աղջիկներ, Հերիքնազի մոտ աշխատելը, Բավականի ասելով՝ լավ տարբերակ ա ցանկացած հայ աղջկա համար… Բավականը մեր տանը եղած ժամանակ բաղնիք էր մտել ու Հերիքնազի հետ հեռախոսով խոսում էր, թե էդ աղջկա ատամները փչացած են՝ էն աղջկա մասին, ում ուզում էին տանեն աշխատելու…»:

Դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը դատական սանկցիա կիրառեց Հերիքնազ Խաչատրյանի շահերի պաշտպան Հ. Գևորգյանի նկատմամբ՝ նկատողություն արեց՝ նախագահողի պահանջներին չենթարկվելու, առանց թույլտվության խոսելու համար: Պաշտպանը մեծ թվով հարցեր տվեց հատկապես վկա Նվարդին, իսկ երբ նախագահողը հանում էր նրա հնչեցրած որևէ հարցը, պաշտպանը վրդովվում, առարկում էր և պնդում էր, թե դա իր մարտավարությունն է, պետք չէ ընդհատել իրեն: Նվարդի հարցաքննության ավարտին պաշտպանը հայտարարեց, թե այս վկայի ցուցմունքները լի են հակասություններով, նրա հարցաքննության ժամանակ ևս չի անհատականացվել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը:

Հաջորդ դատական նիստին դատարանը միգուցե հարցաքննի գործով ևս երկու տուժող կանանց, ովքեր մինչ այժմ խուսափել են դատարան ներկայանալուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում