5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն, ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը հրաժարվել է է 66.6 կգ քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտուց, որը նվաճել էր Մենի Պակյաոյի նկատմամբ հաղթանակից հետո:
World Boxing News-ի փոխանցմամբ՝ այդ տեղեկատվությունը հաստատել է WBO-ի նախագահ Պակո Վալկարսելը:
Հիշեցնենք, որ անպարտելի Մեյուեյզերն (48-0) ավելի վաղ հայտարարել էր, որ 2015թ. սեպտեմբերին անցկացնելու է մարզական կարիերայի վերջին մենամարտը: