Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով նախաքննության ընթացքում ծրագրավորված և մանրամասն աշխատանք է կատարվում` յուրաքանչյուր հանգամանքի բազմակողմանի ստուգման համար: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ծաղկաձորում «Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու սկզբունքները» թեմայով քննարկման ժամանակ լրագողներին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ ամեն ինչ քննության առարկա է դառնում, գործով նշանակվել են բազում փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ստանալուց հետո նշանակվել են համալրի փորձաքննություններ:
«Բոլոր անհարաժեշտ գործողությունները մենք կատարել ու կատարում ենք, որպեսզի գործի հանգամանքները բացահայտվեն և վստահ եմ, որ գործն ավարտելուց հետո մանրամասն Ձեզ կիրազեկենք»,-ասել է Աղվան Հովսեփյանը:
Ինչ վերաբերում է ռուսական կողմի հետ համագործակցությանը, ապա Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ հայկական կողմը հնարավորինս ամեն ինչ անում է՝ մեր իրավասությունների սահմաններում ապացույցներ ձեռք բերելու համար, ռուսական կողմը՝ նույնպես:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում