Խաբարովսկում կայացած Կոնստանտին Կարատկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցող բոլոր հայ բռնցքամարտիկները հայրենիք կվերադառնան մեդալներով: Հայաստանի ընտրանու 5 բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել:
64 կգ քաշային Գոռ Երիցյանը և գերծանր քաշային Աղասի Մեհրաբյանը նվաճել են ոսկե մեդալներ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն արժանացել է արծաթե մեդալի:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 81 կգ քաշային Հարություն Ավետիսյանը բրոնզե մեդալակիրներ են դարձել: Հայ բռնցքամարտիկները Երևան կվերադառնան մայիսի 18-ին: