Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայ եկեղեցու սխրանքը․ վերաիմաստավորելով Ցեղասպանության զոհերի սրբադասումը. Colta

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ իրադարձություն, որը մենք բոլորը դեռևս պետք է իմաստավորենք։ Տրվել է նոր քրիստոնեական կյանքի ելակետ, ասեմ ավելին՝ ողջ մարդկության համար նոր կյանքի։ Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է 1.5 մլն մարդու. բոլորին, ովքեր դարձել են 1915 թվականի ցեղասպանության զոհը։

Այդ եզակի փաստը դեռևս գրեթե չի քննարկվում հրապարակայնորեն ո´չ եկեղեցում, ո´չ էլ դրանից դուրս։ Աշխարհիկ մարդիկ քիչ են մտածում այն մասին, թե ինչ է սրբադասումը։ Հոգևոր մարդիկ այնքան ցնցված են տեղի ունեցածի մասշտաբով, որ պատրաստ չեն այն ամբողջությամբ գնահատել։ Կարծում եմ, սակայն, որ մեր առջև այնպիսի իրադարձություն է, որն ունակ է վերացնելու եկեղեցու պարսպի երկու կողմերում յուրայինների և օտարների բաժանումը՝ Colta.ru-ն գրի է առել ռուս աստվածաբան Աննա Շմաինա-Վելիկանովայի տեսակետը։

Ի՞նչ է այդ սրբադասումը նշանակում մեզ համար, ինչպե՞ս մոտենալ դրա վերաիմաստավորմանը։ Եկեք սկսենք ամենազարմանալի, ամենացնցող նորույթից։ Քրիստոնեական եկեղեցին պատմության մեջ առաջին անգամ է սուրբ անվանում պետական բռնության բոլոր զոհերին։ Մարդկանց, որոնք չեն զոհվել հավատքի համար։

Հայոց ցեղասպանության զոհերը չեն մահացել այնպես, ինչպես քրիստոնյաները առաջին դարերում, ոչ այնպես, ինչպես բոլոր հաջորդող հարյուրամյակների նահատակները։ Նրանք չեն զոհվել կրոնական որևէ համոզմունքի համար։ Նրանք, ովքեր նրանց թալանել են, բռնաբարել, խոշտանգել և սպանել, կրոնական համոզմունքներ նույնպես չեն ունեցել, այնպես որ ամենից քիչն եմ ցանկանում 1915-ի իրադարձությունները ներկայացնել որպես քրիստոնեության դեմ իսլամի պայքար։

unnamed

Պատմությունից մենք գիտենք, որ այն իրադարձությունների առաջին օրերին, որոնք այնուհետև պետք է անվանվեին ցեղասպանություն, Օսմանյան կայսրությունում հայերից ոմանց դեռ առաջարկվել էր իսլամի դավանափոխվել։ Սակայն արտաքսման տրամաբանությունը շատ արագ հանգեցրել է նրան, որ ոչ մի երկխոսություն արդեն հնարավոր չի եղել։ Նրանց հավաքում էին, արտաքսում, առանց նավակի գետում բաց թողնում, քշում անապատով առանց ջրի ու սննդի, և նրանք մահացել են։ Ոչ ոք այլևս չէր հետաքրքրվում նրանց հավատքով։ Ավելին՝ Մեծ եղեռնի մասին գլխավոր վկայություններից մեկը՝ «Իսլամը մասնակից չէ նրանց գործերին» գիրքը, գրվել է արաբ, շեյխ Ֆայեզ Ալ-Հուսեյնի կողմից, և նա խոսում է այդ իրադարձության մասին՝ որպես ազգային ողբերգության։ Այլ ականատեսներ, որոնց շնորհիվ մենք գիտենք, թե ինչպես է դա եղել, ասենք՝ գերմանացի միսիոներ, պաստոր Յոհաննես Լեպսիուսը, անմիջապես Մեծ եղեռնի հետքերով գրում են գերմանական ղեկավարության մեղքի մասին, որը քաղաքական խաղեր է սկսել և երիտթուրքերին հրահրել կոտորածի։ Խոսքը մարդկանց մեղքի մասին է, ովքեր դասվում են քրիստոնեական ուղղություններից մեկին։

Իրավամբ, նաև հայ նահատակների սրբադասման հակառակորդներն են բազմիցս նշել, որ երիտթուրքերի կառավարությունը ոչնչացրել է ոչ միայն հայերին, այլև ասորիներին և պոնտացի հույներին։ Սակայն այդ բոլոր ցեղասպանությունների նպատակը ամնեևին էլ չի եղել իսլամի հաղթանակը, այլ թուրք ազգի ամրապնդումը, և դա չեն թաքցրել պանթուրքիզմի գաղափարախոսները։ Մենք այստեղ գործ ունենք որ թե իսլամի, այլ իսլամի դիմակի հետ, որը քողարկում է ձևավորվող նացիզմը։ Ես կիրառում եմ այդ բառը անախրոնիկ կերպով, սակայն միանգամայն գիտակցված։ Իսկ նացիզմը, ինչպես մենք գիտենք, չի հետաքրքրվում որևէ կրոնով։ Ահաբեկչության համար միևնույն է, թե ում կփոշիացնի։

Սակայն եթե մենք անենք հաջորդ քայլը, կտեսնենք, որ այդ մարդիկ չեն զոհվել հայ ժողովրդի համար։ Նրանք զոհվել են որպես հայ, այնպես, ինչպես հրեաներն են մահացել ոչ հանուն հրեա ժողովրդի, այլ ուղղակի որպես հրեաներ։ Նույնը կարելի է ասել գնչուների համար։ Մեր կենսափորձը բավարար է պատկերացնելու համար, որ ամեն րոպե այդ մարդիկ փորձել են անել այն, ինչ հիմա անհրաժեշտ է ահա այս նորածնին կամ հարազատ ծերուկին։ Նրանց համար, այլ ոչ թե հայ ժողվորդի համար են նրանք զոհվել։ Մահացել են ողջ հայ ժողովրդով։

unnamed1

Այդ իսկ պատճառով այդ մարդիկ պարզապես զոհեր են։ Այդ կորուստներից հայ ժողովուրդը դեռևս չի վերականգնվել։ Մահացել են մտավորականությունը, արդյունաբերողները, վարդապետները, հեքիաթասացներն ու երգիչները։ Ոչնչացվել են էլիտար և ժողովրդական ավանդական մշակույթները։ Դա նույնը չէ, ինչ պատերազմում հերոսներ կամ սրբեր կորցնելը, որոնք մկրտել են ժողովրդին, իսկ այնուհետև մահացել տանջարարների ձեռքում։ Հայաստանը գիտի այդ մարդկանց՝ Գրիգոր Լուսավորիչ, Գայանե, Հռիփսիմե, Շուշանիկ։ Հայաստանի քրեստոնեության վաղ պատմությունը ներկայացնում է մեզ նահատակների ու հերոսների զարմանահրաշ պատկերասրահ։ Սակայն 1915 թվականին սրբեր են դարձել ամենևին ոչ նրանք, ովքեր կրկնել են նրանց ուղին։

Յուրաքանչյուրը գիտի իր ծնողներին, պապերին, հարևաններին, այն, ինչ պահպանել է սերունդների հիշողությունը։ Այդ ամենից նկարվում է 1.5 մլն զոհերի պատկեր, այլ ոչ թե 1.5 մլն սխրագործությունների կամ դավաճանությունների։

Եկեղեցական դաստիարակության անկատար, սակայն հզոր գործիքի՝ սրբադասման օգնությամբ մարդկությունն անմեղ զոհերին սուրբ է անվանում։ Հայ առաքելական եկեղեցին մեզ ասում է, որ բոլոր անմեղ զոհերը մահացել են Քրիստոսի համար։ Եվ դա փոխում է ողջ մեր օպտիկան։

Բոլորս հիշում ենք Իոսիֆ Բրոդսկիի Նոբելյան ելույթի հայտնի խոսքերն այն մասին, որ իսկական ողբերգությունում զոհվում է ոչ թե հերոսը, այլ խումբը։ Սովից մահացող հայ երեխան չի կարող դառնալ ողբերգության հերոս։ Ինչպես հայտնի է, ողբերգության հերոսը գործում է, այլ ոչ թե ենթարկվում։ Քրիստոնեական ողբերգության հերոսը իր տառապանքով մաքրում է ուրիշներին։ Իսկ Հայ առաքելական եկեղեցին միանգամայն նոր քայլ է անում։ Այն ասում է՝ զոհն իր տառապանքներով մաքրում է ուրիշներին։

XX դարում ստեղծվել են նոր պայմաններ, որոնց չեն համապատասխանում սրբության նախկին չափորոշիչները։ Չեն համապատասխանում նաև բոլոր նախկին բարոյական նորմերը։

Տոտալիտարիզմը ստեղծում է աննախադեպ պայմաններ, որոնց դեպքում զոհ դառնալը ոչինչ չարժե։ Հենց այդպես է պարզաբանվում զոհերի դերը մարդկության պատմության, աշխարհի ստեղծման ու փրկության մեջ։

Մենք բոլորս անվերջ հարց ենք տալիս մեզ՝ ի՞նչ է Աստծո կերպարը մարդու մեջ։ Փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևն ասում էր. «Դա ստեղծարարության ու ազատության հնարավորությունն է»։ Դրանք հրաշալի բաներ են, սակայն և՛ մեկը, և՛ մյուսը մահվան ճամբարում կամ անապատով ընթացող հայերի մոտ եղել են չափազանց սահմանափակ։ Կարելի է շատ այլ բաներ մտածել, թե ինչով է մարդը նման Աստծուն, և այդ ամենը մարդուց կարելի է խլել։ Զոհ լինելու հնարավորությունը խլել չի կարելի, և թվում է՝ դա հենց այն է, ինչը մեզ լիովին ընդհանրացնում է Աստծո հետ։ Նրա դրոշը մեզնում է. դա զոհն է։ Այդ իսկ պատճառով նա սուրբ է։

Մի քանի բառ սրբադասման նշանակության մասին։ Շատերը կհիշեն ռուս պատմաբան, փիլիսոփա Գեորգի Ֆեդոտովի խոսքերը, որ սրբադասումը կատարվում է ոչ թե երկնքի, այլ երկրի համար։ Աստված լավ գիտի, թե ով է սուրբ, և ով՝ ոչ։ Նրա համար սուրբ է նա, ում մասին ոչ ոք չի մտածում։ Սրբության մասին Աստծո պատկերացումները, ըստ ամենայնի, չեմ համընկնում մարդկանց պատկերացումների հետ։ Սրբադասումը, ոչ ավել, ոչ պակաս, մշակույթի մաս է։ Յուրաքանչյուր մարդ ինչ-որ կերպ կրում է սրբի պատվին դրված անուն, ոչ այն սրբի, որի մասին ոչ ոք չգիտի, այլ այն սրբի, որն անցել է սրբադասման գործընթացով։

Եթե նայենք 1500 տարվա ընթացքում սրբադասման պատմությանը, ապա կտեսնենք, որ եկեղեցին ինչ-որ բան է ուզում ասել աշխարհականներին այս կամ այն սրբերի փառաբանմամբ։

Սակայն գոյություն ունեն, ավելի հստակ՝ մինչև վերջերս գոյություն ունեցել են սրբադասման որոշ անքակտելի պայմաններ։ Մարդը պետք է առանձնանար ճշմարիտ հավատքով։

Հայ նահատակների դեպքում 1.5 մլն մարդիկ ներկայացնում են մարդկային մեղքերի ու սխրագործությունների մի ողջ գունապնակ, որոնք միայն կարելի է պատկերացնել։ 1.5 մլն մարդկանց շարքում չեն կարող չլինել շնացողներ, գրպանահատ-գողեր և իրական արդարներ։ Ինչպես տեսնում ենք, Հայ առաքելական եկեղեցին նրանց միջև տարբերություններ չի դրել, այն սրբադասել է բոլորին։

Այժմ մենք գիտենք Հայաստանի մասին այն, որ այնտեղ սրբերը ողջ մարդկանց զիջում են փոքր տարբերությամբ։ Յուրաքանչյուր ընտանիքում կա ոչ թե մեկ, այլ մի քանի սուրբ։

Հայ առաքելական եկեղեցին, որը չի դավաճանում իր ավանդույթներին 1500 տարի և վերջին վերջին 500 տարում ոչ մեկին չի սրբադասել խիստ պահանջների պատճառով, թույլ է տվել իրեն մերժել բոլոր պայմանականությունները։

Այն սուրբ է հռչակել նաև կաթոլիկներին, սակայն դա էլ վերջը չէ։ Սրբերի շարքն են դասվել նաև հավատքը դավաճանած բողոքական քարոզիչները։

Այդ քայլը նոր եկեղեցական պատմության մեջ անում է ոչ քաղկեդոնական եկեղեցի։ Հենց այդ եկեղեցին առաջին անգամ իր վրա քաջություն է վերցրել հռչակելու, որ այդ մարդիկ սուրբ են, քանի որ նրանք զոհ են։ Նրանք 1.5 մլն են, մենք ոչինչ չենք կարող իմանալ նրանց մասին առավել, քան այն, որ նրանք զոհ են։

unnamed2

Կարծում եմ, որ 1.5 մլն մարդու սրբադասումը, որոնց թվից կարելի է կազմել ոչ թե քաղաք, այլ ժողովուրդ, չի կարող անուշադրության մատնվել ողջ մարդկության համար։ Եվ այն, որ 80 քրիստոնեական եկեղեցիներ ներկա են եղել արարողությանը, ուղարկել իրենց ներկայացուցիչներին, նույնպես խոսում է այն մասին, որ դա աննախադեպ է։

Դուք առարկում եք, որ դա քաղաքականություն է: Այո, անշուշտ, սակայն քաղաքականությունը քաղաքականություն, բայց այդ ընդհանուր պատարագի բոլոր մասնակիցները դոգմատիկ առումով լուրջ ռիսկի են ենթարկվել։ Ուղղափառները կաթոլիկների հետ հաղորդություն չեն անում, ուր մնաց՝ խոսենք քաղկեդոնական և ոչ քաղկեդոնական եկեղեցիների համատեղ աղոթքի մասին։ Եվ այն կոտրում է որոշ պատեր։ Քնկոտ, վախկոտ համաշխարհային եկեղեցական հանրությանն այդ սրբադասումն այնքան է ցնցել, որ այն արթնացել է։ Այն որոշեց գալ, խիզախելով զորակցել։

Սրբության մշակութային ներկայությունն ուժեղ կերպով փոխում է մարդկության կյանքը։ Մեր կյանքը չի կարող առաջվանը լինել, քանի որ պարզվում է՝ մեր շարքում բազմաթիվ սրբեր կան։

Հավատում եմ, որ նրանք դեպի լավը կփոխեն այդ երկրի կյանքը, հայ ժողովրդի կյանքը, նրանք կօգնեն, նրանք կպաշտպանեն։

Ոչ միայն տեսականորեն մտածվել, այլև արվել է մի բան, ինչը կարող է դիմակայել XX դարի մղձավանջին։ Պետք է երեխաներ ծնել և սովորեցնել նրանց աղոթել այդ մարդկանց համար։ Մեզ համար հայտնվել է աղոթելու, մաքրելու, նշանակում է՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորություն։

 

Լուսանկարները` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում