«Առաջին լրատվական»-ը Սյունիքի մարզի ոստիկանապետ Վախթանգ Ավագյանից, ով քիչ առաջ ոստիկանության գլխավոր շենքի մոտ մասնակցում էր հանդիսավոր արարողությանը, հետաքրքրվել է Սուրիկ Խաչատրյանի որդուն բերման չենթարկելու պատճառների մասին: Արդյոք ոստիկանությունը անզոր է Խաչատրյանների քրեական գործունեության դեմ: Ավագյանը հարցերին պատասխանելու փոխարեն ուղղորդում էր «քննչական մարմին», կարծես թե ինչքը ոչ թե մարզի ոստիկանապետն էր, այլ կրթության ոլորտի պատասխանատուն: