Հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ ոչ մի հեղափոխական բան տեղի չի ունեցել, հայտարարել է Գլոբալիզացիայի եւ սոցիալական շարժումների ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը, հայտնում է Vesti.az-ը:
Նրա խոսքով, ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակման մասին համաձայնագրի ստորագրումը կոնկրետ նշանակություն ունի` այն ցույց է տալիս այն փաստը, որ Ռուսաստանի դերը տարածաշրջանում շարունակում է շատ բարձր մնալ: «Միաժամանակ Մոսկվան շահագրգռված է, որպեսզի միանման ջերմ հարաբերություններ ունենա ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ: Եվ այստեղ նա հանդես է գալիս որպես հին հակամարտությունների մեղմման կողմնակից: Այդ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, որ մեկ ամսից կողմերը կարող են համաձայնեցնել ԼՂ հակամարտության հիմնարար սկզբունքները, դրա ավելորդ վկայությունն է: Ճիշտ է, մինչեւ հիմա պարզ չէ, թե կողմերին, իսկապե՞ս, կհաջողվի որեւէ համաձայնության գալ դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱԳՀ գագաթածողովին»,-ընդգծել է քաղաքագետը: